Նախաբան
Սույն անհատական աշխատանքի նպատակն է ներկայացնել աշխարհում կրոնի դերը քաղաքականության մեջ: Աշխատանքը կատարել եմ թարգմանչական աշխատանք: Օգտվել եմ որոշ աղբյուրներից և համցանցային ռեսուրսներից, որոնք ներկայացված են աշխատանքի վերջում: Աշխատանքի առաջին հատվածում անդրադարձել եմ Կրոն-քաղաքականություն հարաբերություններին:
Կրոն-Քաղաքականություն հարաբերություններ
Քաղաքականություն և կրոն: Կրոնի և քաղաքականության հարաբերակցությունը կրոնագիտության ամենահրատապ ու ամենասուր թեմաներից մեկն է:
Կրոն-Քաղաքականություն հարաբերություններ
Քաղաքականություն և կրոն: Կրոնի և քաղաքականության հարաբերակցությունը կրոնագիտության ամենահրատապ ու ամենասուր թեմաներից մեկն է:
Քաղաքականություն
պայմանավորված է առաջին հերթին մարդկանց հետաքրքրություններով: Հարստություն ու իշխանություն
ունեցող հանրային շերտերն ու խմբերը պետության ուժը օգտագործում են իրենց դիրքի պահպանման
ու ամրացման նպատակով:
Իշխանության ձգտելը
մարդու ամենազոր ձգտումներից մեկն է; այն դուրս է գալիս նյութական հետաքրքրությունների
շրջանակից ու զուգակցվում է հզոր զգացմունքային ապրումներով:
Քաղաքական հետաքրքրութթյուններն
ու տրամադրություններն նպաստում են մարդկանց միավորմանն բաժանման: Պետական իշխանությունը
հենվում է բռնության վրա և ստիպում է մարդկանց ենթարկվել իրեն: Որովհետև իշխանությունը
ունի իրավապաշպանական համակարգ, բանակ, պետական ապարատ և այլ հզոր գործիքներ, որոնցով
կարող է ստիպել, կատարել իր կամքը և ճնշել հնարավոր դիմադրությունը:
Քաղաքականության ու
կրոնի ընդհանրությունը կայանում է նրանում, որ երկուսն էլ կարգավորում են մարդկանց
միջև կապերը:
Նրանց միջև մեծ է
նաև տարբերությունները: Քաղաքականության համար իշխանական հետքրքրություններն ու նպատակները
ունեն ինքնաբավ նշանակություն, նրանք յուրահատուկ են տարբեր երկրներում ու շրջաններում:
Ի տարբերություն կրոնի քաղաքականության մեջ կարող են կայացվել րոպեական որոշումներ:
Քաղաքականությունը առաջարկում է բացառապես երկրային կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ
նպատակներ: Երկարաժամկետ նպատակները իրագործվում են տարրատեսակ ճարտար, հաճախ նաև կեղտոտ
միջոցներով`դաշնակիցների հավաքագրում ու դավանանք, տատանվողների համոզում, ահաբեկում,
հակառակորդի ճնշում, լռտեսություն, ուժի ցուցադրում, դեզինֆորմացիա, ինֆորմացիայի արտահոսք,
հասարակական կարծիքի ձեռնածվություն:
Քաղաքական գործչի
իշխելու դրդապատճառները գերիշխում են կրոնական դրդապատճառներին: Հակամարտության տրամաբանությունը
վարքի խիստ կանոններ է թելադրում` հաճախ ստիպում է թակցնել իրական նպատակները` դիմել
խորամանկության և այլ կրոնական բարոյականության կողմից քննադատվող միջոցների: Եթե քաղաքականությունը
հենվում է բռնության վրա, ապա կրոնը բռնությունը դատապարտում է:
Կրոնում գերկշռում
է բարոյական հիմքը: Հոգևորականությունը սովորաբար հոգ է տանում եկեղեցու հեղինակության
մասին և խուսափում է իր համբավի համար վտանգավոր քաղաքական գործողություններում անմիջապես
մասնակցելուց:
Բայց պատմության մեջ
հաճախ կարող ենք տեսնել քաղաքական նշանակություն ունեցող կրոնական պրոցեսներ և կրոնական
նշանաբանումների ներքո ընթացող քաղաքական պրոցեսներ:
Կրոնական և քաղաքական
գործոնների միաձուլումը արտահայտվում էր և արտահայտվում է կրոնաքաղաքական կյանքի տարբեր
երևույթներում, որոնց վառորինակներից են Խաչակրաց արշավանքները, Ջիհադը, կրոնական պացիֆիզմը
(կրոնական դրդապատճառներով պատերազմ չընդունելը):
Կրոնը առաջացել է
քաղաքականությունից շուտ: Արխայիկ հասարակության մեջ մինչև քաղաքականության առաջացումը
կրոնը ապահովում էր հասարակության պահվածքի կարգավորումը և բարոյական սկզբունքների
պահպանումը ձևավորվող սովորույթների հիմքի վրա: Ձևավորվող սովորույթներին կրոնը օծում
էր սրբությամբ: Ցեղի առաջնորդը, որը հաճախ նաև քուրմ էր հանդիսանում էր հեղինակություն:
Քրմությունը նպաստեց
քաղաքական կառուցվածքի ձևավորմանը ու ձևավորվող հասարակական իշխանության օրինականացմանը,
նրան արդարացնելով և սրբացնելով, և անդրադառնալով ժողովուրդների հնարադարյան սովորույթներին
ու պատմական հիշողությանը:
Իշխանության մեջ հպատակները
պետք է տեսնեին երկնային հաստատում: Բազմաթիվ ծիսակատարություններ (առաջնորդի թաղում,
շքերթներ, իշխանական խորհրդանիշների ընդունում) մինչ օրս վերարտադրում են կրոնական
դավանանքի ծիսա-կանոնական տարրերը:
Կրոնական ուսմունքները
հաճախ օգտագործում են քաղաքական տերմիններ և կատեգորիաներ`<<թագավորություն,
թագավոր, տեր, ստրուկ>>, որոնք ունեն ծիսական իմաստ և օգտագործվում են երկրային
քաղաքականությունը վարկաբեկելու նպատակով, ցույց տալով, որ ցանկացած իշխանություն իրավունքը
տրված Աստծո կողմից:
Որոշ կրոնական համակարգերում
գոյություն ունի պատկերացում քաղաքական կյանքի երկու մակարդակների համագոյակցման մասին`
երկնային և երկրային (քրիստոնեություն): Մյուս կրոնական համակարգներում քաղաքական կյանը
չի առանձնացվում կրոնականից (իսլամ):
Որոշ եկեղեցական գործիչներ
քաղաքականություն գնահատում են, որպես ոչ Աստվածհաճո ու անբարոյական գործ, մյուսները
պնդում է, որ կրոնը չի հակասում քաղաքականությանը, այլ հակառակը` կոչված է օգնելու
իշխանությանը բերել արդար մարդկանց ու հասարակական կյանքը ու իշխանական կառուցվածքը
ազատել իշխող անաստվածներից:
Հին աշխարհում և միջնադարում
կորնը դառնում է պետական ապարատի բաղկացուցիչ մասը: Հոգևորականները սովորաբար դեմ չէին
դրան, որովհետև ունեին իրենց սեփական տնտեսագիտական հետաքրքրությունները, որպես կանոն
քրմերն ու եկեղեցական կառուցվածքները եղել են կալվածատերեր, ունեին ստրուկներ, տարբեր
տեսակի հարստություն: Հաճախ եկեղեցին պետությունից ստանում էր քաղաքական և այլ օժանդակություն,
այդ թվում նաև ընդդիմության և հերիտիկության դեմ պայքարում բուն եկեղեցու մեջ:
Իշխանությունները
ներգրավվում են եկեղեցին քաղաքականության մեջ առաջին հերթին նրա համար, որ այն ունի
մեծ հոգևոր ազդեցություն քաղաքացիների վրա, տեղեկացված է նրանց մասին և կարող է ազդել
իշխանության նկատմամբ հպատակների վերբերմունքի վրա: Եկեղեցու գործունեության քաղաքականացումը
ստիպում է նրան ենթարկվել քաղաքական վարքի կանոններին և տրամաբանությանը:
Հաճախ տիրակալին հռչակում
էին աստվածների զավակ կամ աստվածացնում էին նրան: Դա գրանցվում էր նաև իր տիտղոսում:
Այդ հիմքի վրա ձևավորվում է միապետի պաշտամունքը` փարավոնի պաշտամունքը Եգիպտոսում,
կայսրի պաշտամունքը հին հռոմում և այլն: Եվ այսպես կոչված անձի պաշտամունքը (Նապոլեոն,
Ստալին և այլն) դարձավ բազմադարյան կրոնական ավանդույթի աշխարհիկ վերարտադրումը:
Եկեղեցին ստիպված
է մասնակցել աշխարհիկ իշխանության նույնիսկ ամենտհաճ գործողությունների մեջ, որոնք
հաճախ հակասում են կրոնական կյանքի բուն էությանը: Անձնական շահերով առաջնորդվող հոգևորականները
խրվում են խարդավանքների, ստի, երկերեսանիության մեջ:
Պատմության մեջ տիպիկ
իրավիճակ է, երբ եկեղեցին սկսում է ենթարկվել իշխող բռնապետական վարչակարգին: Չնայած
դրան պատմության մեջ կան օրինակներ երբ հավատքի ճգնավորները դիմադրում են կրոնական
համոզմունքներին հակասող քաղաքական գործիչներին և գործողություններին:
Քրիեստոնեության մեջ
սկսած VIII-րդ դարից եկեղեցու և պետության միասնությունը իր սիմվոլիկ արտահայտությունն
էր գտնում միապետի եկեղեցական օծման մեջ: Այդ պատճառով ֆեոդալական իշխանավորների հակամարտության
պայմաններում կաթողիկ եկեղեցին կարողացավ հաստատել իր ազդեցությունը միջնադարյան Եվրոպայի
միապետությունների վրա, ոմանց կարողացավ հարկադրել, մասնակցել Խաչակրած Արշավներում:
Պապի գահի ինքնուրույն
քաղաքական գործողությունների իրագործման մեջ մեծ դեր խաղացին վեցերորդ դարից առաջացած
վանականների ուխտերը: Եվ ավելի ուշ ժամանակներում պապական իշխանությունը հաճախ էր օգտագործում
այդ ուխտերը տարբեր երկրներում իր քաղաքական գործողությունները իրագործելու համար:
Նոր ժամանակներում
նույնպես կաթողիկության քաղաքական հավակնությունները ազդում էին կղերականություն(եկեղեցու
ձգտումը գերիշխել քաղաքական և մշակությաին ոլորտներում: ) վրա: Այնուամենայնիվ կաթողիկ
եպիսկոպոսությունը աշխարհի տարբեր երկրներում ստիպված է ենթարկվել աշխարհիկ իշխանությունների
քաղաքական ռեժիմին: Դրանով այն գրեթե չի տարբերվում ուղղափառության դիրքորոշումից`պետության
տիրակալը համարվելով <<Աստծո օծյալը>> միաժամանակ և ուղղափառ եկեղեցու
գլխավորն էր:
Հենց Բյուզանդիայում
էր Կոնստանտին կայսրը քրիսոնեությունը հռչակել պետական կրոն, և չպատկանելով եկեղեցուն
ղեկավարում էր առաջին Տիեզերական ժողովը, մասնակցում էր կրոնագիտության հարցերի քննարկմանը:
Բյուզանդիայում է հաստատվել արևելյան քրիստոնեությանը բնորոշ եկեղեցու իշխանությանը
հնազանդ ենթարկվելու ավանդությունը:
Ռուս ուղղափառությունը
այս աստվածաբանական ավանդույթը ընկալեց իր ձևով: XV-րդ դարում Բյուզանդիայի անկումից
հետո ձևակերպվում է նոր տեսություն` <<Մոսկվան երրորդ Հռոմն է>>: Եկեղեցական
գործիչներից մեկը պնդում էր, որ կայսրը էությամբ նման է բոլոր մարդկանց, իսկ իշխանությամբ
` Աստծոն: Այդ պատճառով ցարից ու մոսկովյան մեծն իշխանից առաջանում է ամեն ինչ` կյանքը
և բարեբախտությունը: Ցարը Աստծո տեղակալն է երկրում, ոչ միայն պետության այլ նաև եկեղեցու
գլուխն է: Այս հիմքի վրա որոշվեց եկեղեցու ու իշխանության համաձայնությունը, որը եկեղեցական
պամիչները հաճախ անվանում են <<սիմֆոնիա>>: Չնայած դրան, որոշ առանձին
հոգևոր աշխանավորներ(իերարխներ) փորձում էին առանձնանալ պետական իշխանությունից: Պետրոս
Առաջինը չեղյալ հայտարարեց հայրապետությունը և եկեղեցու գլուխ նշանակեց հատուկ նախարարություն`
Սինոդ:
Աշխարհիկ իշխանությանը
ենթարկվելը հատուկ է նաև բողոքականության բազմակի ուղղություններին` բացառությամբ նոնկոնֆորմիստների:
Իր բարենորոգչական գործոնեության ամենասկզբից Լյութերը գտնվում էր գեռմանական իշխանների
քաղաքականության առաջին գծում: Այդպիսի դիրքը տիպիկ լյութերական եկեղեցիների համար
նաև այլ երկրներում:
Բուդդայականությանը
իշխանության և իշխանավորների աստվածացումը գրեթե հատուկ չէ: Չնայած դրան մ.թ.ա.
III-րդ դարում Աշոկ թագավորի օրոք Բուդդայականությունը հռչակվեց Հնդկաստանի պետական
կրոն, և իշխանության քաղաքական օժանդակության շնորհիվ հասավ իր գագաթնակետին մ.թ.
I-III-դդ: Վերջին դարերում քաղաքականության և կրոնի միությունը հստակ ցույց է տալիս
Բուդդայական Թիբեթում դալայ-լամայի իշխանությունը:
Իսլամը նույնպես իշխանությունը
ընդունում է, որպես Աստծո կողմից ընդունված: Մոհամեդը կրում էր իր մեջ Ալլահի ավետաբերի,
մարգարեի և մուսուլմանական հանրության` ումայի իշխանի հատկությունները: Խալիֆայությունը
ձևավորվում ու գործում էր, որպես աստվածապետություն: Առաջին խալիֆները համարվում էին
Մոհամեդի ժառանգներ և Ալլահի տեղակալներ երկրում, իրենց մեջ միացնելով քահանայապետի
ու զինվորական առաջնորդի պարտականությունները: Նրանք հսկում էին ումայի` մուսուլմանական
հանրության կրոնական և վարչական կյանքը:
Ժամանակակից պետությունը
կրոնի օրինականացման կարիքը չունի: Պետության և եկեղեցու հարաբերությունները դարձել
են ոչ այդքան քաղաքականացված: Դրանք ավելի շատ են համապատասխանում ժամանակակից դեմոկրատիայի
սկզբունքներին և բարոյականության նորմերին:
Եկեղեցու տարանջատումը
պետությունից, աշխարհիկ իշխանությունների չմիջամտելը իր գործոնեության մեջ կրոնը քաղաքականությունից
պաշտպանելու անհրաժեշտ երաշխիքն է:
Խաղարարական գործոնեության,
էկոլոգիական շարժումների, բարեգործության մեջ կոնֆեսսիաների մասնակցությունը, համաձայնեցվում
են կրոնի հոգեվորա-բարոյական նշանակության հետ:
Վերջաբան
Սույն աշխատանքով կարող ենք եզրակացություն անել, որ Կրոնը Քաղաքականության մեջ ունի իր ազդեցությունը: Քաղաքականությունը ու կրոնը իրարից շատ են տարբերվում, բայց որոշ դեպքերում կրոնի գաղափարի վրա հիմնվում են Պետություններ: Այդպիսի պետություններից են՝ Վատիկան (Կաթոլիկություն) և Իրան (Իսլամ):
Վերջաբան
Սույն աշխատանքով կարող ենք եզրակացություն անել, որ Կրոնը Քաղաքականության մեջ ունի իր ազդեցությունը: Քաղաքականությունը ու կրոնը իրարից շատ են տարբերվում, բայց որոշ դեպքերում կրոնի գաղափարի վրա հիմնվում են Պետություններ: Այդպիսի պետություններից են՝ Վատիկան (Կաթոլիկություն) և Իրան (Իսլամ):
Комментариев нет:
Отправить комментарий