Դեռ երեխա ժամանակներից
հետաքրքրվում էի տեխնիկայով, էլեկտրոնիկայով և հադկապես համակարգիչներով: Ինձ երկար
ժամանակ պետք չեկավ մտածել թե ինչ մասնագիտություն եմ ես ընտրելու: Իմ ընտանիքի անդամներից
ոչ ոք դեմ չէր իմ ընտրած մասնագիտությանը, քանի որ այդ մասնագիտությունը ես եմ ընտրել:
Եվ այսպիսով ես ընտրեցի ծրագրավորումը: Ծրագրավորումը բազմակողմանի գործընթաց է, որի
արդյունքում տրված խնդիրը լուծվում է ծրագրի միջոցով: Մասնագիտացված ծրագրավորող դառնալու
համար անհրաժեշտ է իմանալ մաթեմատիկա և ֆիզիկա: Մաթեմատիկան հատկապես կարևոր է քանի,
որ ծրագրավորման մեջ պետք է լինում կազմել ալգորիթմ և այլն: Ծրագրավորումը, որպես մասնագիտություն
ունի իր առանձին ճյուղերը: Այդ ճյուղերից հաճախ հանդիպողը դա վեբ-դիզայնն է, խաղերի
ծրագրավորում, ծրագրերի ստեղծում և շատ այլ ճյուղեր: Այդ ճյուղերից ինձ համար առանձնացրեցի
ծրագրերի ստեղծումը և խաղերի ստեղծումը, բայց դեռ հաստատ չեմ որոշել թե որի մեջ ես
կխորանամ:
Комментариев нет:
Отправить комментарий