вторник, 13 января 2015 г.

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

1.       Մենք ապրում ենք աղտոտված միջավայրում: Այն աղտոտվում է տարբեր պատճառներով, և հիմնական պատճառը դա մարդու անտարբեր վերաբերմունքն է միջավայրի նկատմամբ: Մարդիկ գցում են աղբը աղբի ոչ համապատասխան տեղերում: Աղտոտվածությունը լինում է նաև ֆիզիկական, ձայնային, կենսաբանական և այլն:

2.       Շրջակա միջավայրի աղտոտումից կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ: Օրինակ՝ ճառագայթումից (հատկապես գամմա ճառագայթումից) կարող են առաջանալ գենետիկական խնդիրներ, ծանր մետաղների պատճառով կարող է առաջանալ քաղցկեղ:


3.       Շրջակա միջավայրի վերահսկողությունը կոչվում է մոնիթորինգ: Բնական միջավայրի մոնիթորինգը մի համակարգ է, որի գլխավոր խնդիրը բնական միջավայրի վիճակի և դրա մարդածին փոփոխությունների դիտարկումը, գնահատումը ու վերահսկում է՝ ռացիոնալ բնաօգտագործում և բնապահպանության ապահավելու նպատակով:

4.       Ես բնական միջավայրը մաքուր պահելու համար  խնամքով եմ վերաբերվում նրան՝ քիչ եմ աղտոտում այն:








Комментариев нет:

Отправить комментарий