1. Հրաբուխը երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ է ժայթքում լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։
2. Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ: Շատ հազվադեպ է լինում երբ հրաբխի առաջացման պատճառ է դառնում մարդը, շատ հաճախ հրաբուխը առաջանում է երկրաշարժերի հետևանքով:
3. Հրաբուխի ժայթքումը բացասաբար է ազդում բնական միջավայրի վրա, քանի որ լավան ոչնչացնում է բույսերը, մարդկանց ապրելավայրը, և աղտոտում օզոնային շերտը, քանի որ մեծ քանակությամբ ածխածին է դուրս մղում ժայթքման ընթացքում:
4. Հնարավոր չէ պայքարել հրաբխի դեմ, քանի որ մարդիկ չեն կարող կանխատեսել թե երբ և որտեղ կլինի հրաբխի ժայթքում, չնայած հնարավոր է լավայի մեծ արտահոսքի ժամանակ մեծ քանակությամբ ջուր լցնել նրա վրա՝ հիմնականում դա արվում է ինքնաթիռների և ուղղաթիռների, որպեսզի կանգնեցնեն լավայի առաջընթացը դեպի այլ բնակավայրեր:

Комментариев нет:
Отправить комментарий