1
Հայսատանի Հանրապետությունը լեռնային երկիր է, քանի որ ՀՀ տարածքի ավելի քան 80%-ը գտնվում է ծովի մակերևույթից
ավելի քան 1500 մետր բարձրության վրա: Հայաստանի Հանրապետության աշխարահագրական դիրքը առանձնահատուկ է այն բանով, որ այն ծովերից բավականին հեռու է: Հայաստանին ամենամոտ ծովը Սև ծովն է (167կմ),
հաջորդը Կասպից Ծովը (230կմ): Այդ փաստը բնակլիմայական պայմանների վրա թողնում է բացասական ազդեցություն: Հանրապետության տարածքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը + 42 աստիճան է, այն գրանցվել է Արարատյան դաշտում: Հարապետության տարածքում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանը կամ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -46 աստիճան է, որը գրանցվել է Շիրակի մարզի Պաղակն բնակավայրում:
2
ՀՀ-ում բնօգտագործումը տեղի է ունենում ռացիոնալ ձևով, ինչը բերում է մեծ վնասների: Սրանից hետևում է, որ բնությունը պետք օգտագործել այնպես, որ հնարավորինս չափով քիչ վնաս հասցվի բնությանը: Մարդկությունն իր առաջացման սկզբից ազդել է շրջակա բնական միջավայրի վրա` վնասելով այն: Այդ փոփոխությունները ժամանակի ընթացքում և տարածական կտրվածքով զարգացել են որակապես և քանակապես ու դարձել ավելի ինտենսիվ:
3
ՀՀ-ում կան բազմազան բնական ռեսուրսներ, որոնցից են՝ ածուխ, ոսկի, երկաթ, մոլիբդեն, ցինկ, արծաթ, կապար: Հայաստանում կան 465 հանքավայրեր, 196-ը շահագործվում է,15-ը
նախապատրաստվում, 248-ը պահուստային է, 6 հանքավայր գտնվում է մանրակրկիտ հետախուզման
փուլում: Հայաստանը նաև հարուստ է քաղցրահամ ջրերի պաշարով: Հայաստանում գտնվող ամենամեծ լիճ` Սևանը տարածաշրջանում իր մեծությամբ երրորդ լիճն է և զբաղեցնում է 1230 կմ2 տարածք:
4
Ռեսուսների օգտագործումը ՀՀ-ում թողնում են վատ հետևանքներ: Այդ ամենի օգտագործման հետևանքով առաջանում են պոչամբարներ: ՀՀ-ում պոչամբարները հիմնականում փակ չեն, և գտնվում են ոչ ճիշտ տեղում և բնակեցված վայրերից ոչ ճիշտ հեռավորության վրա: Այդ ամենի արդյունքով տվյալ տարածքում չի զարգանում գյուղատնտեսությունը, քանի որ ոչ մաքուր մթնոլորտում չի կարող աճել ոչ մի բույս:
5
1990-ական թվականների իշխանությունների կողմից Հայաստանի տնտեսության կործանման հետևանքով այժմ տնտեսության վերականգնումը շատ դժվար և թանկ կլինի: Թանկ կլինի այն առումով որ 2,3 մլրդ դոլլոր
բյուջե ունեցող հայաստանը իրեն չի կարող նման ճոխություն թույլ տալ:
Комментариев нет:
Отправить комментарий