Բոյլ-Մարիոտի օրենքը՝
Տրված քանակով գազի մակրոսկոպիկական պարամետրերից (v, p, t) մեկը փոխելիս, փոխվում են նաև մյուսները: Եթե վերը նշված պարամետրերից մեկը մնա հաստատուն, ապա մյուսների քանակական կապը կկոչվի հիմնական գազային օրենքներ:
Համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ջերմաստիճանում կոչվում է իզոթերմ պրոցես: Գիտնական Ռոբերտ Բոյլը ուսումնասիրել է որոշակի զանգվածով օդի ծավալի փոփոխությունը կախված ճնշումից:
Ռոբերտ Բոյլը վերցրեց U-աձև խողովակ, որը մասսամբ լցված է սնդիկով: Այս դիրքում ծնկի փականը բաց է՝ և ճնշումները նույնն են 2 ծնկներում: Այնուհետև փակեց մի ծունկը: A ծնկում օդի զանգվածը մնաց անփոփոխ: Իսկ երբ B ծնկում ավելացրեց սնդիկ, ապա А և B ծնկներում սնդիկը չհավասարակշռվեց, քանի որ A ծնկում ճնշումը մեծ է և գազը գտնվում է բարձր ճնշման տակ:
P = գազի ճնշում
P0 = օդի մթնոլորտային ճնշում
pgH = սնդիկի հիդրոստատիկ ճնշում
Փոփոխելով B ծնկի մեջ սնդիկի ծավալը, փոքրանում է A ծնկոիւմ գազի ծավալը:
Գազի ծավալը հակադարձ համեմատական է նրա ճնշմանը:
Տրված քանակով գազի ճնշման և ծավալի արտադրյալն իզոթերմ պրոցեսում հաստատուն է:
Գեյ-Լյուսակի Օրենքը՝
Ջերմադինամիկական համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ճնշման դեպքում կոչվում է իզոբար պրոցես:
Բազմաթիվ փորձերով Գեյ-Լյուսակը հայտնաբերել է, որ գազը 10 C
տաքացնեիս, գազի ծավալի աճի և սկզբնական ծավալի և ջերմաստիճանի արտադրյալի հարաբերությունը հաստատուն է:
որտեղ մեծությունը ծավալային ընդարձակման ջերմաստիճանային գործակիցն է և ունի ջերմաստիճանի հակադարձ չափողականություն:
Տվյալ քանակով գազի ծավալն իզոբար պրոցեսում ջերմաստիճանից
կախված փոփոխվում է գծային օրենքով:
Փորձերից ստացվել է ծավալային ընդարձակմնա գործակցի արժեքը
Համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ծավալի դեպքում կորչվում է իզոխոր պրոցես:
Գիտնական Շառլը հայտաբերեց, որ տրված քանակով գազի ճնշման հարաբերական փոփոխությունը ուղիղ համեմատական է ջերմաստիճանի փոփոխությանը:
γ(գամմա)-ն ճնշման ջերմաստիճանային գործակիցն է և հավասար է α ծավալային ընդարձակման ջերմաստիճանային գործակցին:
Մխոցում գազի մասսան և ծավալը մնում են հաստատոն,փոխվում է միայն ջերմաստիճանը:
Комментариев нет:
Отправить комментарий