пятница, 22 мая 2015 г.

Մոլեկուլային կինետիկ տեսություն

Մոլեկուլային-կինետիկ տեսություն՝

Մոլեկուլային-կինետիկ տեսությունը մակրոսկոպական մարմինների ջերմային հատկությունները բացատրում է՝ հիմնվելով այն պատկերացումների վրա, որ բոլոր մարմինները կազմված են ատոմներից և մոլեկուլներից՝ որոնք կատարում էին անկանոն (քաոսային կամ ջերմային) շարժում: Այս տեսության խնդիրը մակրոսկոպական համակարգի ֆիզիկական հատկությունները բացատրելն է և համակարգի բնութագրերը հաշվարկելը՝ դրանք արտահայտելով համակարգի մասնիկների բնութագրերի և նրանց շարժման առանձնահատկություններով:

Մոլեկուլային-Կինետիկ Տեսության Հիմնադրույթները՝

Նյութի կառուցվածքի մոլեկուլային-կինետիկ տեսության հիմքում ընկած են հետևյալ երեք դրույթները՝
1 Նյութը կազմված է մասնիկներից՝ ատոմներից և մոլեկուլներից.
2 Ատոմները և մոլեկուլներն անընդհատ, քաոսային շարժման մեջ են.
3 Նյութի մասնիկները փոխազդում են իրար հետ.

Բրոունյան Շարժում՝

Բրոունյան շարժումը մոլեկուլների գոյության և նրանց քաոսային շարժման ամենահամոզիչ ապացույցներից մեկն է:

Այդ Փորձը առաջին անգամ կատարել է Ռոբերտ Բրոունը 1827 թվականին: Նա Մանրադիտակով ուսումնասիրելով ջրի կաթիլը ուշադրություն է դարձրել դրա մեջ լողացող գետնամուշկի սերմերի անկանուն, երբեք չդադարող շարժմանը:                                  
Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ուժգնանում է բրոունյան շարժումը: Բրոունյան մասնիկի՝ հաջորդական դիրքերը միացնող բեկյալը դառնում է ավելի խճճված և անկանոն: Բրոունյան շարժման մոլեկուլային-կինետիկ տեսությունը ստեղծել են Ալբերտ Էյնշտեյնը (1905 թ.)  և Մարիան Սմոլուխովսկին (1906թ.) Իսկ այն փորձով հաստատել է ժան Պեռենը:

Դիֆուզիան Գազերում, Հեղուկներում և Պինդ Մարմիններում՝

Մոլեկուլների և ատոմների երբեք չդադարող քաոսային շարժման համոզիչ ապացույցներից մեկն էլ դիֆուզիայի երևույթն է, երբ տարբեր նյութեր ինքնաբերաբար միախառնվում են:

Դիֆուզիան Հեղուներում՝

Եթե ջրով լցված բաժակի մեջ զգուշությամբ կաթեցնենք սննդային ներկանյութի մի կաթիլ , ապա կտեսնենք , որ ջուրն աստիճանաբար ներկվում է(Այս պրոցեսը կտեվի ժամեր կամ օրեր):

Դիֆուզիան Գազերում՝

Դիֆուզիան գազերում կատարվում է զգալիորեն ավելի արագ քան հեղուկներում: Եթե ապակե գլանիմեջ կաթեցնենք բրոմի մի քանի կաթիլ և գլանն արագ փակենք, ապա կտեսնենք, որ գլանում օդն աստիճանաբար կլցվի բրոմի շագանակագույն գոլորշիով:

Դիֆուզիան Պինդ Մարմիններում՝

Դիֆուզիայի երևույթը կատարվում է նաև պինդ մարմինների միջև, սակայն սենյակային ջերմաստիճաններում այն ընթանում է չափազանց դանդաղ: 20օC-ում իրար կիպ սեղմված կապարի և ոսկու թիթեղների միջև 4 տարվա ընթացքում առաջացել էր ընդամենը 5մմ հաստությամբ անցումային շերտ:

Մոլեկուլների փախազդեցություն՝


Ատոմների և մոլեկուլների փոխազդեցության ուժերի գոյության ամենահամոզիչ ապացույցը հեղուկ և պինդ մարմինների գոյությունն է: Եթե մարմնի մոլեկուլներն իրար չձգեին որոշակի ուժերով, ապա բոլոր նյութերը, անկախ ֆիզիկական պայմաններից, կլինեին միայն գազային վիճակում: Ձգողության ուժերի շնորհիվ է, որ մոլեկուլները «կապվում» են միմյանց հետ՝ առաջացնելով հեղուկ և պինդ մարմիններ:
                                                                                   
Ատոմը կազմված է դրական լիցք ունեցող միջուկից և բացասական լիցք ունեցող էլեկտրոններից և էլեկտրաչեզոք է: Սակայն Էլեկտրաչեզոք ատոմների փոխազդեցության ուժերը պայմանավորված են հարևան ատոմների էլեկտրոնների և միջուկների էլեկտրամագիսական փոխազդեցությամբ: Մի ատոմի էլեկտրոնների և մյուս ատոմի միջուկի միջև գործում են ձգողության ուժեր, իսկ երկու ատոմների էլեկտրոնները, ինչպես նաև ատոմային միջուկներն իրար վանում են: Արդյունքում ատոմների միջև փոխազդեցության ուժերի համազորը՝ մոլեկուլային ուժը, կարող է լինել ինչպես ձգողական, այնպես էլ՝ վանողական:

Комментариев нет:

Отправить комментарий