Վիլյամ Սարոյանը իր պատմվածքները գրել է այնպես, որ կարդալիս ստեղծվում է տպավորություն, որ Սարոյանը ներկա է եղել այդ պատմվածքների մեջ: Բացի այդ պատմվածքները հեշտ են գրված և դրա պատճառով կարդացողը հեշտ է հասկանում դրանք: Օրինակ՝ <<Ցուրտ օրը>> պատմվածքում Սարոյանը գրել է այնպես, որ կարդացողի մոտ զգացվում է այդ ցրտությունը: Սովորաբար պատմվածքները, վեպերը սկզբից չեն առաջացնում հետաքրքրություն և միայն կեսից սկսած ես հետաքրքրվում և կարդալը շարունակելու ցանկություն է առաջանում, իսկ Սարոյանի կարդալիս այդ ցանկությունը կա ամենասկզբից մինչև վերջ: Չնայած հնարավոր է, որ մենք սովոր ենք կարդալ Սարոյանի պատմվածքները, որովհետև նրա բոլոր պատմվածքները հետաքրքրություն են առաջացնում: Նրա պատմվածքների կերպարները բոլորն էլ առանձնահատուկ են և թվում է, թե բոլոր այդ կերպարները վերցրած են Սարոյանի կյանքից:
Կարելի նույնիսկ մտածել, որ Սարոյանն է անցել
է այդ կյանքի դեպքերից և ուզեցել է, որ մենք իմանանք, թե ինչի միջով է անցել նա:
Комментариев нет:
Отправить комментарий