<<Մարոն>> պոեմի մեջ խոսվում էր
հին ժամանակների ամուսնության մասին: Որտեղ փոքր աղջկան ամուսնացնում էին իրենից մեծ
մարդու հետ: Առաջ այդպիսի ամուսնությունները նորմալ էին համարվում և ոչ ոք չէր զարմանում,
եթե ամուսինը շատ մեծ է կնոջից: Ես այդպիսի ամուսնություններին դեմ եմ, որովհետև ես
դրանք նմանեցնում եմ մանկապղծության
հետ: Իմ կարծիքով ամենաճիշտ տարիքային տարբերությունը տղամարդու և կնոջ մեջ պետք է
լինի 3-5 տարի: Իմ կարծիքով հին ժամանակներում մարդիկ
մտածում էին, որ ջահել աղջկա հետ ամուսնանալուց նա ամուսնուն կպահի մինչև կյանքի վերջ:
Բացի դրանից առաջ աղջկան մեծ ուշադրություն չէին դարձնում և միակ բանը, որ նա պետք
է աներ եղել երեխա բերելը և տունը խնամելը: Հիմա աղջիկը ընդունվում է, որպես ընկեր,
սիրուհի, կին: Բայց ամեն դեպքում տղամարդու ծնողները մեծ ուշադրություն են դարձնում
թե ինչպիսին է աղջիկը բնավորությամբ, տնտեսապահությամբ: Նույն բանը անում կնոջ ծնողները՛
նրանք նայում են լավն է տղան, կարող է տունը և ընտանիքը պահել:
Комментариев нет:
Отправить комментарий