суббота, 31 мая 2014 г.

Հունական դիցաբանություն

Հունական դիցաբանության մեջ համարվում է, որ աստվածների հայրԶևսը(երկնքի և կայծակի աստվածև նրա կինՀերան(մայրության աստվածուհիղեկավարում են կամակոր աստվածների ընտանիքը: Նրանց տունը՝Պանթեոնը գտնվում է Հունաստանի հյուսիսային սահմանում գտնվող Օլիմպոս լեռան վրա։

Այդ ընտանիքի անդամներն էինԱպոլոն (արևի և ճշմարտության աստված), Արտեմիս (լուսնի և որսի աստվածուհի)Աթենաս (իմաստության աստվածուհի)  ,Արես (անարդար պատերազմի աստված)Պոսեյդոն (ծովերի տիրակալ)Հերմես (գիտության աստված)Դիոնիսոս (գինեգործության աստված), Դեմետրա (հողագործության և պտղաբերության աստված)Պլուտոն (Աիդ, անդրաշխարհի և մահվան աստված) և Պերսեփոնես (պտղաբերության և մեռյալների արքայության աստվածուհի, Աիդի կին) աստվածներն ու աստվածուհիները։

Օլիմպիացիների ընտանիքը լրացնում էին բազմաթիվ տեղական աստվածային առաջացում ունեցող էակներ ինչպիսին են` սատիրները(կեսով մարդ, կեսավ այծ), ոգիները, նիմփերը, փերիներն ու մուսաները։ Հույներն այդ բոլորին կատարում էին զոհաբերություններ՝ հիմնականում կենդանիների տեսքով։


Չնայած նրան, որ աստվածներն օժտված էին քմահաճ բնավորությամբ, իսկ նրանցից ոմանք, ինչպես պատերազմի աստված Արեսն ու ծովի աստված Պոսեյդոնը, կարող էին լինել վրիժառու։ Հին հույների հավատալիքներում չկային ոչ սատանաներ և ոչ խավարի և մեղքի այլ ուժեր, որոնց սնում են մարդկանց խորքային վախերը։
Մարդու հիմնական արատ էր համարվում «ինքնաբավ հպարտությունը», որի համար սովորաբար պատիժ էր հանդիասանում աստվածների ցասումը։

Комментариев нет:

Отправить комментарий