Հայկական դիցաբանությունը, հին հայերի հեթանոսական կրոն է, որը պաշտոնական էր համարվում Հայաստանում մինչև 301 թվականը, երբ ընդունվեց քրիստոնեությունը։
Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ։
Հայերի աստվածաբանությունում աստվածների հայրը համարվում է Արամազդը(աշխարհի ստեղծող և բոլոր աստվածների հայր): Չնայած ըստ Ղեվոնդ Ալիշանի աստվածների հայրը եղել է Վանատուրը այլ ոչ Արամազդը:
Շատ հաճախ հայ աստվածներին համեմատում են հունական աստվածների հետ: Օրինակ՝ Արամազդին Զևսի հետ կամ Անահիտին Արտեմիսի հետ:
Հայ դիցաբանության աստվածներն են՝ Ամանոր(Նոր տարի), Անահիտ(Պտղաբերության և սիրո աստվածուհի), Արամազդ(աշխարհի ստեղծող և բոլոր աստվածների հայր), Արև կամ Արեգ(արև աստված), Աստղիկ(գեղեցկության աստվածուհի), Բարշամին(աստվածների թշնամի), Վահագն(վիշապասպան, պատերազմի և որսի աստված), Վանատուր(հյուրընկալության աստված), Գիսանե(մահացող և վերակենդանացող բնության աստված), Գրող(մահվան հոգի), Միհր(արդարության աստված), Նանե (մայրության և իմաստության աստվածուհի), Ծովինար(ջրի, ծովերի և անձրևի աստվածուհի):
Комментариев нет:
Отправить комментарий