Հայկական լեռնաշխարհը
Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում է: Դա վերաբերում է նաև լեռնաշխարհում ապրող մարդկանց՝
և նրանց կեցությանը: Երկու հազար տարի առաջ հայ թագավորական նախարարական կամ իշխանական
վերնախավը՝ երկիրը կառավարել է ելնելով բուն ազգային ավանդական կեցության հիմքերից
ու ուժագծերից, ազգային կյանքի առկա իրական դրվածքից, այդ ամենը պահող-պահպանող հավատքից
ունեցել է դրան այս կամ այն չափով համահունչ՝ արևելյան աշխարհի այդ կողմում առաջացած
արժեքների կողմնորոշում: Ապա հայ կյանքը, հայ ազգային արժեքներն ու ավանդույթները,
արհամարհել են Արևելքն և արևելյան և, կամա թե ակամա, ընտրել են զուտ արևմտյան, միշտ
արիականության ու սեմականության խառնարան հանդիսացող աշխարհի այդ կողմը, և համագործակցել
ծնվող-մեռնող կայսրությունների հետ, դրանցում ձևավորված անբնական աշխարհաքաղաքացիական,
ապազգային ու հակաավանդական արժեքների կողմնորոշում՝ այդ ժամանակ երկիրը հազար ու մի
կորուստներ է ունեցել:
Комментариев нет:
Отправить комментарий