четверг, 19 декабря 2013 г.
среда, 20 ноября 2013 г.
Ջրային ռեսուրսներ
1.Եթե չլիներ ջուրը, ապա երկրի վրա կյանք չէր լինի:Բոլոր ապրող
օրգանիզմների գոյտևելու համար անհրաժեշտ է ջուր:
Օրինակ՛ մարդը պետք է օրական խմի երկու լիտր ջուր, իսկ շոգ օրերին երեք: Առանց
ջրի մարդու կամ կենդանու օրգանիզմը ջրազրկվում է և դրանից հետո մահանում է:Առանց ջրի
մեր մոլորակը կդառնա անապատ առանց բնական աշխարհի:
2.Դեղին գետ - Չինաստան
Հուանհե (դեղին գետ) համարվում է Չինաստանի երկորդ ամենամեծ
գետը: Նրա երկարությունը 5464կմ, դեղին գույնը ստացվել է անտառային նստվածքներից: Բայց
հիմա գույնը դարձել է շագանակագույն, նույնիսկ դառնում է կարմիր՛ դրա պատճառն է գործարաններից
թափվող քիմիական նյութերը:
Վիկտորիա լիճ - Քենիա
Երեք երկրներ միացած են այդ լճին, դրա պատճառով այդ երեք
երկրները վիճում են թե, ով պետք է խնամի այդ լիճը: Կան մի քանի պայմաններ բնակիչների
և Վիկտորիա լճի հյուրերի համար, բայց այդ պայմաններին ոչ-ոք չի հետևում: Այդտեղ լվանում
են ավտոմեքենաներ, թափվում է կոյուղիների ջուրը, լողանում են մարդիկ և ձուկ են բռնում:
Սեռնո գետ - Իտալիա
Սեռնո գետը գտնվում է Իտալիայի կենտրոնում և համարվում է
Իտալիայի ամենաաղտոտված գետը և հնարավոր է, որ Եվրոպայում նույնպես: Ամեն օր նրա մեջ
թափվում են քիմիական մնացորդներ և կոյուղիների ջրեր:
понедельник, 18 ноября 2013 г.
Աֆորիզմներ
Թույլ երազանքները
բերում են թույլ արդյունք, ինչպես փոքրիկ կրակը տալիս է քիչ տաքություն:
Որպեսզի լավ ապրես,
պետք է շատ աշխատես:Իսկ հարուստ դառնալու համար պետք է մի բան մտածես:
Աշխատիր քեզ վրա:
Ոչ ոք չի սիրահարվի քո ներքին աշխարհին առաջին հայցաքից:
Մենք նեղանում ենք,
վիճում ենք և բարկանում ենք միայն նրանց վրա, ում վախենում ենք կորցնել, ում իսկականից
սիրում ենք:
Կա մի հատ կարևոր
գաղտնիք՛ պետք է գնաս այնտեղ, որտեղ ուզում ես, այլ ոչ այնտեղ, որտեղ քեզ իբր թե պետք
է:
Մի կորցրեք արժանիներին
մատչելիների համար:
Մինչ դու ունես հնարավորություն՛
դու չես պարտվել:
понедельник, 13 мая 2013 г.
Տեխնոլոգիայի սեմինար
Մայիսյան հավաքի առաջին
օրը անցկացվել են տարբեր սեմինարներ: Տեխնոլոգիայի սեմինարի ընթացքում քննարկվեց դպրոցների մուտքերի ձևավորումը: Արդեն պատրաստ են
որոշակի էսքիզներ որոնք դուք կարող եք տեսնել Միջին դպրոցի ենթակայքում: Ես հավանեցի էսքիզները բայց դեռ կան շատ հնարքներ
ձևավորման համար: Դեռ այսքանը նոր ինֆորմացիա
կստանաք վաղը:
вторник, 9 апреля 2013 г.
Motion Capture տեխնոլոգիան
Ֆիլմում կրճատ պատմում են թե ինչպես է պատրաստվել Assassin's Creed 2 խաղը: Խաղերի մեծ մասի ստեղծման մեջ օգտագործվում է Motion Capture տեխնոլոգիան:
Подписаться на:
Сообщения (Atom)