вторник, 3 февраля 2015 г.

Իմ մասնագիտությունը

Դեռ երեխա ժամանակներից հետաքրքրվում էի տեխնիկայով, էլեկտրոնիկայով և հադկապես համակարգիչներով: Ինձ երկար ժամանակ պետք չեկավ մտածել թե ինչ մասնագիտություն եմ ես ընտրելու: Իմ ընտանիքի անդամներից ոչ ոք դեմ չէր իմ ընտրած մասնագիտությանը, քանի որ այդ մասնագիտությունը ես եմ ընտրել: Եվ այսպիսով ես ընտրեցի ծրագրավորումը: Ծրագրավորումը բազմակողմանի գործընթաց է, որի արդյունքում տրված խնդիրը լուծվում է ծրագրի միջոցով: Մասնագիտացված ծրագրավորող դառնալու համար անհրաժեշտ է իմանալ մաթեմատիկա և ֆիզիկա: Մաթեմատիկան հատկապես կարևոր է քանի, որ ծրագրավորման մեջ պետք է լինում կազմել ալգորիթմ և այլն: Ծրագրավորումը, որպես մասնագիտություն ունի իր առանձին ճյուղերը: Այդ ճյուղերից հաճախ հանդիպողը դա վեբ-դիզայնն է, խաղերի ծրագրավորում, ծրագրերի ստեղծում և շատ այլ ճյուղեր: Այդ ճյուղերից ինձ համար առանձնացրեցի ծրագրերի ստեղծումը և խաղերի ստեղծումը, բայց դեռ հաստատ չեմ որոշել թե որի մեջ ես կխորանամ: