пятница, 29 мая 2015 г.

Ծրագրավորման մասին

Ծրագրավորողի մասնագիտությունը հարուստ է շատ մասնագետներով: Եվ այդ մարդկանցից ամենը հետաքրքիր ծրագրեր և այլ բաներ են արել իրենց մասնագիտության համար: Հիմնականում մարդիկ աշխատել են ծրագրերի վրա: Իր զարգացումը ծրագրավորումը ունեցել է 80-ական թվականներում երբ առաջ ընկավ մի հետաքրքիր ծրագիր՝ MS-DOS: Այդ ծրագիրը օգտագործել են բոլոր ծրագրավորողները և նույնիսկ հիմա է օգտագործվում: Այդ ծրագրով ստեղծվել են այնպիսի համակարգեր ինչպիսին են՝ Windows, Macintosh և այլն: Ծրագրավորողներին դժվար է համարել գիտնական, նրանց ճիշտ կլինի անվանել մասնագետ, քանի որ ծրագրավորում իմանալու համար անհրաժեշտ չէ տարիների ընթացքում սովորել ինչ-որ առարկա: Այսօր հանրահայտ ծրագրավորողների մեծ մասը լքել են իրենց համալսարանները ծրագրավորում ուսումնասիրելու համար այդպիսի մարդկանցից են Բիլլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը, Ստիվ Ջոբսը և այլն: Օրինակ՝ Բիլլ Գեյթսը իր հայտնիությանը արժանացել է ստեղծելով Windows համակարգը: Համակարգի առաջին փուլի անվանումը եղել է Windows 1998-ը: Իր տարիների համար դա ամենահզոր համակարգն էր եղել համակարգիչների համար և նույնիսկ այսօր Գեյթսի ընկերությունը՝ Microsoft-ը շարունակում է իր գործողությունը: Մարկ Ցուկերբերգը հայտնի է դարձել 2004թ-ին ստեղծելով Facebook սոցիալական ցանցը: Ցանցի առաջին փուլին անվանումը եղել Facemash հետևանքում փոխվել է Facebook-ի: Facebook-ը գործում է մինչև հիմա և համարվում համար մեկ սոցիալական ցանցը:

Հետաքրքիր փաստեր
Աշխարհի առաջին ծրագրավորողը եղել է կին: Նրա անունը՝ Ադա Լավլեյս է: 19-րդ դարի կեսերին նա կազմակերպել է ժամանակակից ԷՀՏ-ի(էլեկտրական հաշվողական տեխնիկա) նախատիպը:

Առաջին լիակատար ծրագրավորման լեզուն համարվում է Short Code- ը: Որպես լեզու այն չի օգտագործում հրամանային կոդեր: Դրա տեղը այն օգտագործում մաթեմատիկական արտահայտություններ:

Ծրագրավման մեջ աշխատանքի ժամանակի 25% ծրագրավորողը ծախսում է այն բանի վրա, որ մտածում է, թե օգտատերը ինչպես կարող է սխալվել:


среда, 27 мая 2015 г.

Հաստատուն Հոսանք

Էլեկտրական Հոսանք                        

Հաղորդիչում առկա ազատ լիցքերը, համաձայն մոլեկուլային-կինետիկ տեսության, կատարում են անկանոն, քաոսային շարժում: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր պահի որևէ ուղղությամբ միջին հաշվով շարժվում է նույնքան լիցքավորված մասնիկ, որքան և հակառակ ուղղությամբ: Այդ պատճառով հաղորդչի լայնական հատությով անցած գումարային լիցքը զրո է, և հաղորդչում լիցքի մակրոսկոպական տեղափոխություն չի կատարում: (տես նկար 1 ա)
նկար 1
Պատկերն էապես փոխվում է հաղորդչի ծայրերին պոտենցիալների տարբերություն կիրառելիս, այսինքն՝ երբ նրա մեջ ստեղծվում է էլեկտրական դաշտ: Էլեկտրական դաշտը յուրաքաչյուր ազատ լիցքի վրա ազդում է որոշակի ուժով, որի ազեցությամբ մասնիկները փոխում են իրենց արագությունը: Եթե ազատ մասնիկներն ունեն դրական լիցք, ապա արագության այդ փոփոխությունն ունի էլեկտրական դաշտի լարվածության ուղղությունը, բացասական լիցքի դեպքում՝ դաշտի լարվածության հակադիր ուղղությունը: Ազատ լիցքերի շարժումն արդեն լրիվ քաոսային չէ. Ջերմային շարժման հետ մեկտեղ նրանք կատարում են ուղղորդված, կարգավորված շարժում: (տես նկար 1 բ) Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի հետևանքով տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:                                                                            


Էլեկտրաստատիկա

Էկեկտրական Լիցք
Լիցքավորված մասնիկների էլեկտրամագնիսական փոխազդեցության ուժգնությունը կախված է այդ մասնիկների լիցքերից: Էլեկտրական լիցքը, զանգվածի նման, լիցքավորված մասնիկի հիմնական բնութագրերից է: Եթե մասնիկները լիցք չունեն, ինչպես օրինակ՝ նեյտրոնը, ֆոտոնը ապա էլեկտրամագնիսական ուժերով իրար հետ չեն փոխազդում: Այդպիսի մասնիկներն անվանում են էլեկտրաչեզոք: Այսպիսով՝ բնության մեջ կարող են գոյություն ունենալ մասնիկներ առանց լիցքի, բայց գոյություն չունի լիցք՝ առանց այն կրող մասնիկի:
Բոլոր մարմինները բաղկացած են մոլեկուլներից և ատոմներից, իսկ ատոմները՝ էլեկտրոններից և ատոմային միջուկներից: Ատոմն էլեկտրաչեզոք է, քանի որ նրա էլեկտրոնների գումարային բացասական լիցքը մոդուլով հավասար է միջուկի դրական լիցքին: Դա է պատճառը, որ սովորական վիճակում մարմիններն էլեկտրաչեզոք են: Սակայն եթե ատոմից պակասում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ապա այդպիսի ատոմը ձեռք է բերում դրական լիցք և կոչվում է դրական իոն: Երբ ատոմն ունի մեկ կամ մի քանի հավելյալ էլեկտրոն, ապա ատոմի լիցքը բացասական է. այդպիսի ատոմն անվանում են բացասական իոն:               

Ջերմադինամիկայի Հիմունքները

Ջերմադինամիկայի Հիմունքները

Մակրոսկոպական Պարամետրեր
Յուրաքանչյուր մակրոսկոպական համակարգ կազմված է հսկայական թվով ատոմներից և մոլեկուլներից: Մասնիկների թվի հսկայական լինելու պատճառով հնարավոր չէ համակարգի վիճակը նկարագրել մեխանիկական եղանակով, այն է տալով յուրաքանչուր մասնիկի վրա ազդող ուժերը և բոլոր մասնիկների սկզբնական արագություններն ու դիրքերը: Սակայն մակրոսկոպական համակարգի ներքին վիճակը կարելի է նկարագրել այնպիսի մեծությունների միջոցով, որոնք բնութագրվում են համակարգն ամբողությամբ: Այդ մեծությունները կոչվում են մակրոսկոպական կամ ջերմադինամիկական պարամերտրեր:

Ջերմադինամիկական Պրոցես
Եթե մակրոսկոպական համակարգը որոշակի ջերմադինամիկական վիճակում է, ապա այդ վիճակը բնութագրող մակրոսկոպական պարամետրերը հայնտի են: Ջերմադինամիկական պրոցես է կոչվում մակրոսկոպական համակարգի անցումը մի ջերմադինամիկական վիճակից մյուսին:

пятница, 22 мая 2015 г.

English language

I use English language for communication. I study English from the first grade, so from now on I study English for 10 years. Ten years are enough to understand the language, speak English free. Nowadays English is the most used and most common language. For example if you don't know any European language you just can speak English and everybody will understand you. I usually read books on Russian language but sometimes I read in English, sometimes i watch movies in English.  And also I use English for communicating with my foreign friend from England, USA and Germany.  For example while speaking with my friends from USA I see the difference between American spoken English and British spoken English.  They are different in pronunciation. English language is used by 67 countries. English is spoken as first language by around 400 million people around the world. English is also the language of the internet. Many web sites are written in English. Websites such as YouTube, Google, many blogs and forums.  Most of the videos I watch on YouTube are in English and I use English for searching stuff on Google. 

A Test on English Proverbs

Q1. Below are sentences that are the paraphrasing of proverbs.
In each case, encircle the proverb that matches with the
paraphrasing best :( 2 marks for each item)

1. Usually people of the same type tend to be together.
(a) A bird in the hand is worth two in the bush.
(b) Birds of a feather flock together.
(c) Every bird likes his own nest best.
(d) Eagles catch no flies.

2. Sometimes things are not as valuable as they appear to be.
(a) All that glitters is not gold.
(b) Liberty is better than gold.
(c) Today gold, tomorrow dust.
(d) Where gold speaks every tongue is silent.

3. You must always try not to plan the successful results of something
until those results actually occur.
(a) Divide and rule.
(b) Life is not a bed of roses.
(c) Good finds good.
(d) Don't count your chickens before they are hatched.

4. One should take care of one's own family, friends, or fellow citizens
before helping other people.
(a) You reap what you sow.
(b) Nothing hurts like the truth.
(c) Charity begins at home.
(d) It takes two to tango.

5. Don't form an opinion about something based on appearance alone.
(a) We soon believe what we desire.
(b) Don't judge a book by its cover.
(c) Seeing is believing.
(d) Two wrongs don't make a right.

6. When there is evidence of a problem, then there probably is a
problem.
(a) Where there is smoke, there is fire.
(b) A burnt child dreads the fire.
(c) Of two evils choose the least.
(d) Out of the frying pan, into the fire.

24
7. People in general think that nothing can be accomplished without
effort.
(a) Look before you leap.
(b) No man can serve two masters.
(c) No pain, no gain.
(d) To run one's head against a stone wall.

8. When you hurry too much, you are likely to do a poor job, and you
may waste time doing it over.
(a) It is hard to please all parties.
(b) Necessity knows no law.
(c) Misfortunes never come alone.
(d) Haste makes waste.

9. When a group of people with the same goals work together, they can
accomplish more than individuals can do.
(a) Misery loves company.
(b) Too many cooks spoil the broth.
(c) In unity there is strength.
(d) Two's company, but three's a crowd.

10.It's better not to try to improve something that is already satisfactory.
(a) Make hay while the sun shines.
(b) Leave well enough alone.
(c) Strike while the iron is hot.
(d) Don't cry over split milk.

Q2 Complete the following: (3 marks for each item).

1. Actions speak louder than words.
2. If you can't beat them, join them.
3. Easy come, easy go.
4. You can't teach stupid new tricks.
5. A friend in need is a friend indeed.
6. One man’s meat is another man's poison.
7. A cat has nine lives.
8. Blood is thicker than water.
9. When the cat's away the mice are near.

10.No news is good news.

Գազային օրենքներ

Բոյլ-Մարիոտի օրենքը՝

Տրված քանակով գազի մակրոսկոպիկական պարամետրերից (v, p, t) մեկը փոխելիս, փոխվում են նաև մյուսներըԵթե վերը նշված պարամետրերից մեկը մնա հաստատուն, ապա մյուսների քանակական կապը կկոչվի հիմնական գազային օրենքներ
                                                         
Համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ջերմաստիճանում կոչվում է իզոթերմ պրոցեսԳիտնական Ռոբերտ Բոյլը ուսումնասիրել է որոշակի զանգվածով օդի ծավալի փոփոխությունը կախված ճնշումից:

Ռոբերտ Բոյլի Փորձը՝

Ռոբերտ Բոյլը վերցրեց U-աձև խողովակ, որը մասսամբ լցված է սնդիկով: Այս դիրքում ծնկի փականը բաց է՝ և ճնշումները նույնն են 2 ծնկներում: Այնուհետև փակեց մի ծունկը: A ծնկում օդի զանգվածը մնաց անփոփոխ: Իսկ երբ B ծնկում ավելացրեց սնդիկ, ապա А և B ծնկներում սնդիկը չհավասարակշռվեց, քանի որ A ծնկում ճնշումը մեծ է և գազը գտնվում է բարձր ճնշման տակ:

P = գազի ճնշում

P0 = օդի մթնոլորտային ճնշում

pgH = սնդիկի հիդրոստատիկ ճնշում


Փոփոխելով B ծնկի մեջ սնդիկի ծավալը, փոքրանում է A ծնկոիւմ գազի ծավալը:

Գազի ծավալը հակադարձ համեմատական է նրա ճնշմանը:

Տրված քանակով գազի ճնշման և ծավալի արտադրյալն իզոթերմ պրոցեսում հաստատուն է:


Գեյ-Լյուսակի Օրենքը՝



Ջերմադինամիկական համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ճնշման դեպքում կոչվում է իզոբար պրոցես:

Բազմաթիվ փորձերով Գեյ-Լյուսակը հայտնաբերել է, որ գազը 10 C

տաքացնեիս, գազի ծավալի աճի և սկզբնական ծավալի և ջերմաստիճանի արտադրյալի հարաբերությունը հաստատուն է:

որտեղ մեծությունը ծավալային ընդարձակման ջերմաստիճանային գործակիցն է և ունի ջերմաստիճանի հակադարձ չափողականություն:

Տվյալ քանակով գազի ծավալն իզոբար պրոցեսում ջերմաստիճանից

կախված փոփոխվում է գծային օրենքով:

Փորձերից ստացվել է ծավալային ընդարձակմնա գործակցի արժեքը

Համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ծավալի դեպքում կորչվում է իզոխոր պրոցես:

Գիտնական Շառլը հայտաբերեց, որ տրված քանակով գազի ճնշման հարաբերական փոփոխությունը ուղիղ համեմատական է ջերմաստիճանի փոփոխությանը:

γ(գամմա)-ն ճնշման ջերմաստիճանային գործակիցն է և հավասար է α ծավալային ընդարձակման ջերմաստիճանային գործակցին:

Մխոցում գազի մասսան և ծավալը մնում են հաստատոն,փոխվում է միայն ջերմաստիճանը:



Մոլեկուլային կինետիկ տեսություն

Մոլեկուլային-կինետիկ տեսություն՝

Մոլեկուլային-կինետիկ տեսությունը մակրոսկոպական մարմինների ջերմային հատկությունները բացատրում է՝ հիմնվելով այն պատկերացումների վրա, որ բոլոր մարմինները կազմված են ատոմներից և մոլեկուլներից՝ որոնք կատարում էին անկանոն (քաոսային կամ ջերմային) շարժում: Այս տեսության խնդիրը մակրոսկոպական համակարգի ֆիզիկական հատկությունները բացատրելն է և համակարգի բնութագրերը հաշվարկելը՝ դրանք արտահայտելով համակարգի մասնիկների բնութագրերի և նրանց շարժման առանձնահատկություններով:

Մոլեկուլային-Կինետիկ Տեսության Հիմնադրույթները՝

Նյութի կառուցվածքի մոլեկուլային-կինետիկ տեսության հիմքում ընկած են հետևյալ երեք դրույթները՝
1 Նյութը կազմված է մասնիկներից՝ ատոմներից և մոլեկուլներից.
2 Ատոմները և մոլեկուլներն անընդհատ, քաոսային շարժման մեջ են.
3 Նյութի մասնիկները փոխազդում են իրար հետ.

Բրոունյան Շարժում՝

Բրոունյան շարժումը մոլեկուլների գոյության և նրանց քաոսային շարժման ամենահամոզիչ ապացույցներից մեկն է:

Այդ Փորձը առաջին անգամ կատարել է Ռոբերտ Բրոունը 1827 թվականին: Նա Մանրադիտակով ուսումնասիրելով ջրի կաթիլը ուշադրություն է դարձրել դրա մեջ լողացող գետնամուշկի սերմերի անկանուն, երբեք չդադարող շարժմանը:                                  
Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ուժգնանում է բրոունյան շարժումը: Բրոունյան մասնիկի՝ հաջորդական դիրքերը միացնող բեկյալը դառնում է ավելի խճճված և անկանոն: Բրոունյան շարժման մոլեկուլային-կինետիկ տեսությունը ստեղծել են Ալբերտ Էյնշտեյնը (1905 թ.)  և Մարիան Սմոլուխովսկին (1906թ.) Իսկ այն փորձով հաստատել է ժան Պեռենը:

Դիֆուզիան Գազերում, Հեղուկներում և Պինդ Մարմիններում՝

Մոլեկուլների և ատոմների երբեք չդադարող քաոսային շարժման համոզիչ ապացույցներից մեկն էլ դիֆուզիայի երևույթն է, երբ տարբեր նյութեր ինքնաբերաբար միախառնվում են:

Դիֆուզիան Հեղուներում՝

Եթե ջրով լցված բաժակի մեջ զգուշությամբ կաթեցնենք սննդային ներկանյութի մի կաթիլ , ապա կտեսնենք , որ ջուրն աստիճանաբար ներկվում է(Այս պրոցեսը կտեվի ժամեր կամ օրեր):

Դիֆուզիան Գազերում՝

Դիֆուզիան գազերում կատարվում է զգալիորեն ավելի արագ քան հեղուկներում: Եթե ապակե գլանիմեջ կաթեցնենք բրոմի մի քանի կաթիլ և գլանն արագ փակենք, ապա կտեսնենք, որ գլանում օդն աստիճանաբար կլցվի բրոմի շագանակագույն գոլորշիով:

Դիֆուզիան Պինդ Մարմիններում՝

Դիֆուզիայի երևույթը կատարվում է նաև պինդ մարմինների միջև, սակայն սենյակային ջերմաստիճաններում այն ընթանում է չափազանց դանդաղ: 20օC-ում իրար կիպ սեղմված կապարի և ոսկու թիթեղների միջև 4 տարվա ընթացքում առաջացել էր ընդամենը 5մմ հաստությամբ անցումային շերտ:

Մոլեկուլների փախազդեցություն՝


Ատոմների և մոլեկուլների փոխազդեցության ուժերի գոյության ամենահամոզիչ ապացույցը հեղուկ և պինդ մարմինների գոյությունն է: Եթե մարմնի մոլեկուլներն իրար չձգեին որոշակի ուժերով, ապա բոլոր նյութերը, անկախ ֆիզիկական պայմաններից, կլինեին միայն գազային վիճակում: Ձգողության ուժերի շնորհիվ է, որ մոլեկուլները «կապվում» են միմյանց հետ՝ առաջացնելով հեղուկ և պինդ մարմիններ:
                                                                                   
Ատոմը կազմված է դրական լիցք ունեցող միջուկից և բացասական լիցք ունեցող էլեկտրոններից և էլեկտրաչեզոք է: Սակայն Էլեկտրաչեզոք ատոմների փոխազդեցության ուժերը պայմանավորված են հարևան ատոմների էլեկտրոնների և միջուկների էլեկտրամագիսական փոխազդեցությամբ: Մի ատոմի էլեկտրոնների և մյուս ատոմի միջուկի միջև գործում են ձգողության ուժեր, իսկ երկու ատոմների էլեկտրոնները, ինչպես նաև ատոմային միջուկներն իրար վանում են: Արդյունքում ատոմների միջև փոխազդեցության ուժերի համազորը՝ մոլեկուլային ուժը, կարող է լինել ինչպես ձգողական, այնպես էլ՝ վանողական:

Բնապահպանում

1
Հայսատանի Հանրապետությունը լեռնային երկիր է, քանի որ ՀՀ տարածքի ավելի քան 80%-ը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1500 մետր բարձրության վրա: Հայաստանի Հանրապետության աշխարահագրական դիրքը առանձնահատուկ է այն բանով, որ այն ծովերից բավականին հեռու է: Հայաստանին ամենամոտ ծովը Սև ծովն է (167կմ), հաջորդը Կասպից Ծովը (230կմ): Այդ փաստը բնակլիմայական պայմանների վրա թողնում է բացասական ազդեցություն: Հանրապետության տարածքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը + 42 աստիճան է, այն գրանցվել է Արարատյան դաշտում: Հարապետության տարածքում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանը կամ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -46 աստիճան է, որը գրանցվել է Շիրակի մարզի Պաղակն բնակավայրում:

2
ՀՀ-ում բնօգտագործումը տեղի է ունենում ռացիոնալ ձևով, ինչը բերում է մեծ վնասների: Սրանից hետևում է, որ բնությունը պետք օգտագործել այնպես, որ հնարավորինս չափով քիչ վնաս հասցվի բնությանը: Մարդկությունն իր առաջացման սկզբից ազդել է շրջակա բնական միջավայրի վրա` վնասելով այն: Այդ փոփոխությունները ժամանակի ընթացքում և տարածական կտրվածքով զարգացել են որակապես և քանակապես ու դարձել ավելի ինտենսիվ:

3
ՀՀ-ում կան բազմազան բնական ռեսուրսներ, որոնցից են՝ ածուխ, ոսկի, երկաթ, մոլիբդեն, ցինկ, արծաթ, կապար: Հայաստանում կան 465 հանքավայրեր, 196-ը շահագործվում է,15-ը նախապատրաստվում, 248-ը պահուստային է, 6 հանքավայր գտնվում է մանրակրկիտ հետախուզման փուլում: Հայաստանը նաև հարուստ է քաղցրահամ ջրերի պաշարով: Հայաստանում գտնվող ամենամեծ լիճ` Սևանը տարածաշրջանում իր մեծությամբ երրորդ լիճն է և զբաղեցնում է 1230 կմ2 տարածք:

4
Ռեսուսների օգտագործումը ՀՀ-ում թողնում են վատ հետևանքներ: Այդ ամենի օգտագործման հետևանքով առաջանում են պոչամբարներ: ՀՀ-ում պոչամբարները հիմնականում փակ չեն, և գտնվում են ոչ ճիշտ տեղում և բնակեցված վայրերից ոչ ճիշտ հեռավորության վրա: Այդ ամենի արդյունքով տվյալ տարածքում չի զարգանում գյուղատնտեսությունը, քանի որ ոչ մաքուր մթնոլորտում չի կարող աճել ոչ մի բույս:

5

1990-ական թվականների իշխանությունների կողմից Հայաստանի տնտեսության կործանման հետևանքով այժմ տնտեսության վերականգնումը շատ դժվար և թանկ կլինի: Թանկ կլինի այն առումով որ 2,3 մլրդ դոլլոր բյուջե ունեցող հայաստանը իրեն չի կարող նման ճոխություն թույլ տալ: 

ՀՀ էներգետիկա



1
Հայաստանի Հանրապետության էներգետիկան ունի երկրի համար մեծ նշանակություն: Հայաստանի Հանրապետության էներգետիկական ոլորտը մեծ ժառանգություն է ստացել Սովետական Միությունից, բայց անկախացումից հետո բազմաթիվ պետական, արդյունաբերական ենթակառուցվածքների վաճառումից էներգետիկան մեծ կորուստ կրեց:

2
ՀՀ-ում էներգիան ստանում են տարբեր աղբյուրներով: ՀՀ-ի էներգիայի ամենամեծ աղբյուրը դա Մեծամորի ատոմակայանն է: Այն ապահովում է երկրի էներգիայի 40%-ը: ՀՀ-ում գործում են Երևանի ՋԵԿ-ը և Հրազդանի ՋԵԿ-ը, որոնք ապահովում են էներգիայի մոտ 42%-ը: ՋԷԿ-երը  ապահովում են ՀՀ էներգիայի մոտ 30%-ը:

3
Մեզ շրջապատող միջավայրի վրա ամենաքիչ ազդեցությունը թողնում են այլընտրանքային էներգիայի աղբյուրները (արև, ջուր, քամի): ՋԷԿ-երի օգտագործած վառելիքի մի մասը վերածվում է թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր գազերի: ՋԷԿ-էրը անընդհատ ավելացնում են ածխածնի քանակը: ՋԷԿ-երը հանդիսանում են թթվածնի սպառման խոշոր աղբյուր: ՋԷԿ-երում աշխատանքային պրոցեսի ժամանակ հսկայական քանակությամբ ջուր է օգտագործվում սարքավորումների հովացման նպատակով:


4
ՀՀ-ում այլընտրանքային էներգիան ունի հիմնական երկու ճյուղեր: Ճյուղերից մեկը դա արևային էներգիայի ստացումն է, բայց հաշվի առնելով Հայաստանի կլիմայական պայմանները կարող ենք ասել որ Հայաստանում արևային էներգիա ստանալը էֆեկտիվ չի լինի: Մյուս հիմնական ճյուղը դա ՀԷԿ-երի կառուցումն ու շահագործումն է: Մենք կարող ենք ասել, որ ուրիշ էներգիայի աղբյուրների(ՋԷԿ) հետ համեմատած մենք հաջող գործոնեություն ենք ծավալում: Այսօր Հայաստանում կան 140-ից ավել ՀԷԿ-էր