среда, 20 ноября 2013 г.

Ջրային ռեսուրսներ

1.Եթե չլիներ ջուրը, ապա երկրի վրա կյանք չէր լինի:Բոլոր ապրող օրգանիզմների գոյտևելու համար անհրաժեշտ է ջուր:   Օրինակ՛ մարդը պետք է օրական խմի երկու լիտր ջուր, իսկ շոգ օրերին երեք: Առանց ջրի մարդու կամ կենդանու օրգանիզմը ջրազրկվում է և դրանից հետո մահանում է:Առանց ջրի մեր մոլորակը կդառնա անապատ առանց բնական աշխարհի:

2.Դեղին գետ - Չինաստան
Հուանհե (դեղին գետ) համարվում է Չինաստանի երկորդ ամենամեծ գետը: Նրա երկարությունը 5464կմ, դեղին գույնը ստացվել է անտառային նստվածքներից: Բայց հիմա գույնը դարձել է շագանակագույն, նույնիսկ դառնում է կարմիր՛ դրա պատճառն է գործարաններից թափվող քիմիական նյութերը: 


Վիկտորիա լիճ - Քենիա
Երեք երկրներ միացած են այդ լճին, դրա պատճառով այդ երեք երկրները վիճում են թե, ով պետք է խնամի այդ լիճը: Կան մի քանի պայմաններ բնակիչների և Վիկտորիա լճի հյուրերի համար, բայց այդ պայմաններին ոչ-ոք չի հետևում: Այդտեղ լվանում են ավտոմեքենաներ, թափվում է կոյուղիների ջուրը, լողանում են մարդիկ և ձուկ են բռնում:


Սեռնո գետ - Իտալիա
Սեռնո գետը գտնվում է Իտալիայի կենտրոնում և համարվում է Իտալիայի ամենաաղտոտված գետը և հնարավոր է, որ Եվրոպայում նույնպես: Ամեն օր նրա մեջ թափվում են քիմիական մնացորդներ և կոյուղիների ջրեր:





понедельник, 18 ноября 2013 г.

Աֆորիզմներ

Թույլ երազանքները բերում են թույլ արդյունք, ինչպես փոքրիկ կրակը տալիս է քիչ տաքություն:

Որպեսզի լավ ապրես, պետք է շատ աշխատես:Իսկ հարուստ դառնալու համար պետք է մի բան մտածես:

Աշխատիր քեզ վրա: Ոչ ոք չի սիրահարվի քո ներքին աշխարհին առաջին հայցաքից:

Մենք նեղանում ենք, վիճում ենք և բարկանում ենք միայն նրանց վրա, ում վախենում ենք կորցնել, ում իսկականից սիրում ենք:

Կա մի հատ կարևոր գաղտնիք՛ պետք է գնաս այնտեղ, որտեղ ուզում ես, այլ ոչ այնտեղ, որտեղ քեզ իբր թե պետք է:

Մի կորցրեք արժանիներին մատչելիների համար:

Մինչ դու ունես հնարավորություն՛ դու չես պարտվել:


понедельник, 13 мая 2013 г.

Տեխնոլոգիայի սեմինար


Մայիսյան հավաքի առաջին օրը անցկացվել են տարբեր սեմինարներ: Տեխնոլոգիայի սեմինարի ընթացքում քննարկվեց դպրոցների մուտքերի ձևավորումը: Արդեն պատրաստ են որոշակի էսքիզներ որոնք դուք կարող եք տեսնել Միջին դպրոցի ենթակայքում: Ես հավանեցի էսքիզները բայց դեռ կան շատ հնարքներ ձևավորման համար: Դեռ այսքանը նոր ինֆորմացիա կստանաք վաղը:

вторник, 9 апреля 2013 г.

Motion Capture տեխնոլոգիան

Ֆիլմում կրճատ պատմում են թե ինչպես է պատրաստվել Assassin's Creed 2 խաղը: Խաղերի մեծ մասի ստեղծման մեջ օգտագործվում է Motion Capture տեխնոլոգիան: