вторник, 11 ноября 2014 г.

Զիգմունդ Ֆրեյդ

Դաստիարակող կարող է դառնալ միայն նա, ով կարողանում է մտնել երեխաների հոգու մեջ, իսկ մենք մեծահասակ ենք, մենք չենք հասկանում երեխաներին, քանի որ մենք բացի մեր մանկությունից ոչինչ չենք հասկանում: 

Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ ես չեմ կարողանում հասկանալ ժամանակակից երեխաներին: Ժամանակակից երեխաները ապրում են նոր դարում նրանց մոտ կա ավելիշատ բան քան մենք ունեինք մեր ժամանակ դրա համար նրանք իրենց մտքին են և մեզ դժվար է հասկանալ նրանց:

воскресенье, 9 ноября 2014 г.

Պաբլո Ներուդա

Պաբլո Ներուդան իր բանաստեղծությունները գրել էր այնպես, որ մարդու մոտ՝ այդ բանաստեղծությունը կարդալիս, առաջանան էմոցիաներ: Բայց ես մտածում եմ՝ այդպես գրելուց կարդացողը ավելիշատ ուշադրություն է դարձնում էմոցիաներին քան բանաստեղծության իմաստին: Ես ինքս կարդալուց քիչ ուշադրություն եմ դարձնում էմոցիաներին և ավելիշատ ուշադրություն եմ դարձնում բանաստեղծության իմաստին: Այդպիսի բանաստեղծների լավ օրինակ է Պարույր Սևակը, որը իր բանաստեղծությունների մեջ մեծ ուշադրություն է դարձնում դրա իմաստին: