вторник, 11 ноября 2014 г.

Զիգմունդ Ֆրեյդ

Դաստիարակող կարող է դառնալ միայն նա, ով կարողանում է մտնել երեխաների հոգու մեջ, իսկ մենք մեծահասակ ենք, մենք չենք հասկանում երեխաներին, քանի որ մենք բացի մեր մանկությունից ոչինչ չենք հասկանում: 

Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ ես չեմ կարողանում հասկանալ ժամանակակից երեխաներին: Ժամանակակից երեխաները ապրում են նոր դարում նրանց մոտ կա ավելիշատ բան քան մենք ունեինք մեր ժամանակ դրա համար նրանք իրենց մտքին են և մեզ դժվար է հասկանալ նրանց:

воскресенье, 9 ноября 2014 г.

Պաբլո Ներուդա

Պաբլո Ներուդան իր բանաստեղծությունները գրել էր այնպես, որ մարդու մոտ՝ այդ բանաստեղծությունը կարդալիս, առաջանան էմոցիաներ: Բայց ես մտածում եմ՝ այդպես գրելուց կարդացողը ավելիշատ ուշադրություն է դարձնում էմոցիաներին քան բանաստեղծության իմաստին: Ես ինքս կարդալուց քիչ ուշադրություն եմ դարձնում էմոցիաներին և ավելիշատ ուշադրություն եմ դարձնում բանաստեղծության իմաստին: Այդպիսի բանաստեղծների լավ օրինակ է Պարույր Սևակը, որը իր բանաստեղծությունների մեջ մեծ ուշադրություն է դարձնում դրա իմաստին:

вторник, 30 сентября 2014 г.

Խաչակրաց արշավանքներ

Խաչակրաց արշավանք են կոչվում 11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո կազմակերպված դեպի արևելք Սուրբ երկիր ռազմական արշավանքները:

Առաջին խաչակրած արշավանք 

1096 թ սկզբներին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը։Առաջին խաչակրաց արշավանքի ամենակարևոր հետևանքը Երուսաղեմի ազատագրումն էր և մի շարք խաչակրաց պետությունների ստեղծումը Լևանտում։ Մյուս կարևոր հետևանքը առևտրական կապերի աշխուժացումն էր Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ու Ասիայի միջև։


Երկրորդ խաչակրաց արշավանք 

Խաղաղ ժամանակներին հետևեց Եդեսիայի գրավումը մուսուլմանների կողմից։ Կազմակերպվեց Երկրորդ խաչակրաց արշավանքը։ Ֆրանսիական և հարավ-գերմանական խաչակիրները Լուի VII-ի և Կոնրադ III-ի գլխավորությամբ, համապատասխանաբար, հասան Երուսաղեմ 1147 թ., սակայն չկարողացան տանել ոչ մի խոշոր հաղթանակ։


Երրորդ խաչակրաց արշավանք 

1187 թ. Սալահ ադ Դինը՝ Եգիպտոսի նոր սուլթանը, Հաթինի ճակատամարտում հաղթանակ տանելով նվաճեց Երուսաղեմը։ Այսպիսով, մոտ մեկ դար ընդմիջումից հետո քաղաքը նորից անցավ մահմեդականների ձեռքը։ Սալահ ադ Դինի հաղթանակները ցնցեցին Եվրոպան։ Հռոմի Պապը նոր խաչակրաց արշավանք ձեռնարկեց, որը ղեկավարում էին այն ժամանակվա ուժեղագույն միապետերը՝ Ֆիլիպ Բ Գեղեցկատեսը, Ռիչարդ Ա Առյուծասիրտը և Ֆրիդրիխ Բարբարոսան: Այդ պատճառով Երրորդ խաչակրաց արշավանքը երբեմն կոչում են «Արքաների խաչակրաց արշավանք»։


Չորրորդ խաչակրաց արշավանքը 

Չորրորդ խաչակրաց արշավանքը նախաձեռնվեց Հռոմի Պապի կողմից 1202 թ. Եվ քանի որ բոլորին պարզ էր դարձել, որ խաչակրաց պետությունների գլխավոր հակառակորդը Եգիպտոսն էր, որոշվեց ներխուժել Սուրբ Երկիր Եգիպտոսով։ Սակայն խաչակիրները չունեին բավականաչափ գումար, որպեսզի վճարեին Վենետիկի Հանրապետությանը նավերի և պաշարների համար։ Այդ ժամանակ Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոն առաջարկեց խաչակիրներին գումարի դիմաց հնազանդեցնել քրիստոնեական Զադար քաղաքը։ Իսկ դրանից հետո, այն պատճառով, որ Կոստանդնուպոլիսը Վենետիկի գլխավոր մրցակիցն էր, դոժը կարողացավ համոզել խաչակիրներին արշավել քրիստոնեական Բյուզանդիայի դեմ։ Խաչակրաց արշավանքի առաջնորդները որոշեցին արշավել Կոստանդնուպոլիս և գահին բազմեցնել իրենց թեկնածուին:


Հինգերորդ խաչակրաց արշավանք 

Եկեղեցին Լաթերանի 1215 թ. ժողովում մշակեց Սուրբ Երկիրն ազատագրելու ծրագիր։ Առաջին քայլով Ավստրիայի և Հունգարիայի խաչակիրները միացան Երուսաղեմի թագավորի և Անտիոքի դքսության խաչակիրներին և ետ գրավեցին Երուսաղեմը։ Երկրորդ քայլով նրանք գրավեցին Դամիետա քաղաքը Եգիպտոսում 1219 թ., սակայն Եկեղեցու պահանջով նրանք շարժվեցին դեպի Կահիրե. ճանապարհին, սննդամթերքի պակասի պատճառով նրանք ստիպված ետ վերադարձան, իսկ գիշերային հարձակումը խաչակիրների վրա Եգիպտոսի կառավարչի կողմից, վերջնականապես հյուծեց նրանց և շուտով խաչակիրները հանձնվեցին։ Եգիպտոսի կառավարիչ Ալ-Քամիլը ութամյա հաշտության պայմանագիր կնքեց Եվրոպայի հետ:


Վեցերորդ խաչակրաց արշավանք 

Ֆրիդիրիխ Բ-ն կառավարման ընթացքում բազմաթիվ խոստումներ էր տվել արշավելու դեպի Սուրբ Երկիր, սակայն միայն նրանից հետո, երբ այդ խոստումները չկատարելու համար Հռոմի Պապը բանադրեց նրան, Ֆրիդիրիխը կազմակերպեց նոր արշավանք 1228 թ.: Շուտով նա զորքի հետ ափ իջավ Ակրայում և դիվանագիտության շնորհիվ հասավ աննախադեպ հաջողությունների. Երուսաղեմը, Նազարեթն ու Բեթղեհեմը տասը տարով վերադարձվեցին խաչակիրներին։ Այն բանից հետո, երբ Ֆրիդիրիխը 1229 թ. չկարողացավ գրավել Եգիպտոսը նա հաշտության պայմանագիր կնքեց Ալ-Քամլիի հետ։ Ըստ այդ պայմանագրի խաչակիրներին էր հանձնվում նախկին Երուսաղեմի թագավորության տարածքի մեծ մասը, բացառությամբ մի քանի մզկիթների, որոնք անցելու էին մուսուլմանների վերահսկողության տակ։ Խաղաղությունը տևեց շուրջ 10 տարի։ Շուտ մուսուլմաններ դժգոհ մնացին Ալ-Քամլիի որոշումներից և 1244 թ. Երուսաղեմի պաշարումից հետո հետ գրավեցին քաղաքը:


Յոթերորդ խաչակրաց արշավանք 

1243 թ. հակամարտություն սկսվեց Տաճարականների միաբանության և մուսուլմանների միջև։ Գազայում տեղի ունեցած ճակատամարտի հետևանքով, 48 ժամվա ընթացքում խաչակիրների բանակի մեծ մասը կործանված էր։ Շատ պատմաբաններ նշում են այս իրադարձությունը որպես Սուրբ Երկրում խաչակիրների դարաշրջանի ավարտի սկիզբը։ Ֆրանսիայի թագավոր Լուի Իններորդը խաչակրաց արշավանք կազմակերպեց, որ տևեց 1248-1254 թթ. և ավարտվեց անհաջողությամբ։


Ութերորդ խացակրաց արշավանք 

Ութերորդ խաչակրաց արշավանքը դարձյալ կազմակերպվել էր Ֆրանսիայի թագավոր Լուի IX կողմից 1270 թ.: Նա ցանկանում էր օգնել Սիրիայում գտնվող խաչակիրների մնացորդներին։ Սակայն սկզբնապես նա արշավեց Թունիս, որտեղ էլ երկու ամիս անց կնքեց իր մահկանացուն։ Իր կատարած գործերի համար Լուին հետագայում սրբացվեց։ Երբեմն Ութերորդ խաչակրաց արշավանքը հաշվում են որպես Յոթերորդ, քանի որ երբեմն Վեցերորդ և Յոթերորդ խաչակրաց արշավանքները համարվում են մեկ խաչակրաց արշավանք։


Իններորդ խաչակրաց արշավանք 

Ապագա Անգլիայի թագավոր Էդվարդը 1271 թ. կազմակերպեց մի շարք արշավանքներ ընդդեմ բերբերների։ Սակայն Ֆրանսիայի թագավոր Լուիի մահից հետո, այս խաչակրաց արշավանքը ևս ավարտվեց անհաջողությամբ։ Այն դարձավ վերջինը խաչակիրների համար Մերձավոր Արևելքում։

вторник, 23 сентября 2014 г.

Երջանկության Իմաստը

<<Ով մարդ, արյունի ծնունդ, և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ոչ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:>>

Ըստ <<Երջանկության իմաստը>> պատմվածքի՝ Իսահակյանը ուզում էր ասել, որ երազանքին հասնելու համար անհրաժեշտ չէ ինչ-որ բան անել և ամեն մարդ չէ, որ հասկանում է թե որն է իր երջանկության իմաստը, բայց դա այդպես չէ: Ես այդպես չեմ մտածում քանի որ առանց երջանկության մարդ ձգտելու ոչինչ չի ունենա և այդպես մարդ կապրի անիմաստ կյանք:

вторник, 16 сентября 2014 г.

Ավետիք Իսահակյան. Լիլիթ

Լիլիթն ընտրեց սատանային, քանի որ սատանան կարող էր տալ լիլիթին այն ամենը,  ինչ նա կուզեր:

Ինձ չհամոզեց Ադամի կերպարը, քանի որ Ադամը, որպես տղամարդ չուներ սեփական հարգանք դրա համար Լիլիթը կարողանում էր նրան կառավարել:

Ես կփորձեի առաջացած խնդիրը լուծել իմ ուժերով, բայց ոչ Աստծո օգնության:


Այո, դրա պատճառն այն էր, որ Ադամը շատ էր սիրում Լիլիթին: Եթե դու սրտանց սիրում ես ինչ-որ մեկին, դու երբեք չես կարողանա նրան մոռանալ:

Բնակավայր, նորաստեղծ, քաղցրաբույր, աստղազարդ, կաթնալույս:

Բնակավայր- բնակելի վայր
Նորաստեղծ- նոր ստեղծված
Քաղցրաբույր- քաղցր բույր ունեցող
Աստղազարդ- աստղի նման զարդարված
Կաթնալույս- սպիտակ լույս ունեցող

пятница, 13 июня 2014 г.

Առաջարկի փոփոխության ոչ գնային գործոնները

Ռեսուրսների գին – ռեսուրսների գնի մեջ մտնում են այն ռեսուրսները,որոնք անհրաժեշտ են առաջարկած ապրանքի ստեղծման համար: Եթե ռեսուրսների գինը նվազի ապա առաջարկած ապրանքը կշատանա քանի որ ապրանքը արտադրողին ավելիհեշտ է ապրանք ստեղծել:

Տեխնոլոգիաներտեխնոլոգիաները դրանք առաջարկած ապրանքի ստեղծման միջոցն է:

Հարկեր – հարկերը տրվում է պետությանը, որպեսզի արտադրված ապրանքը համարվի օրինական, հարկերը չվճարելու դեպքում պետությունը, որպես տուգանք վերցնում ունեցվածքի, որոշ մասը:

Դոտացիա - դոտացիան դա պետության կողմից դրամական հատկացումն է ձեռնարկություններին, որոնք անհրաժեշտ են վնասները ծածկելու կամ այլ նպատակների համար:

Շուկայում վաճառողների քանակ – դա այն վաճառողների քանակն է,  որոնք առաջարկում են նույնանման ապրանքներ իրենց գործընկերության անվան տակ և իրենց առաջարկած գնով: Բայց նույննման ապրանք վաճառնողների մոտ առաջանում է մրցակցություն:



суббота, 31 мая 2014 г.

Ես կարողանում եմ

Կարողություն
աշխատանք
Մայրենի խոսքի մշակույթ
Ես կարողանում եմ

Ես կարողանում եմ շարադրել իմ մտքերը և գրել վերլուծություններ,խոսել ինչ-որ թեմայի շուրջ:
 http://arsenkarapetyan.blogspot.com/p/blog-page_23.html
Գրականություն(թվարկել կարդացած ստեղծագործությունները )
Գրականությունից ես կարդացել եմ տարբեր պատմվածքներ՝ Վիլյամ Սարոյանի <<Պինգ-պոնգ խաղացողները>>,<<Ցուրտ օրը>> և այլն:
 http://arsenkarapetyan.blogspot.com/p/blog-page_23.html


Անգլերեն
 Ես կարողանում եմ գրել շարադրոթյուններ գրել, ազատ խոսել անգլերեն, թարգմանություններ անել
 http://arsenkarapetyan.blogspot.com/p/english_30.html


                                                                        Մաթեմատիկա
 Ես կարողանում եմ դժվար խնդիրների լուժոմները հեշտ գտնել, տարբեր հաշվարկներ անել: Սկսել եմ ավելիհեշտ լուծել ֆունկցիաները: 
 http://arsenkarapetyan.blogspot.com/p/blog-page_4835.html


                                                                        Պատմություն
 Սկսել եմ ավելի հեշտ հիշել թվականները: Ոչ լիոավին գիտեմ բոլոր արքայատոհմերը:
 http://arsenkarapetyan.blogspot.com/p/blog-page_4459.html


                                                                        էկոլոգիա
 Սկսել եմ ավելիշատ ուշադրություն դարձնել ինչ շրջապատող աշխարհին: 
 http://arsenkarapetyan.blogspot.com/p/blog-page_3320.html


                                                                        Արվեստ
 Սովորել եմ տարբեր դարաշրջանների նկարիչներին,քանդակագործներին և նրանց գործերին:



Ակումբ
 Հաճախում եմ Տիեզերք ակումբ և այդ ակումբի դասերի ընթացքում սովորել եմ հռթիռաշինություն և այլն: Ներկա պահին ակումբով պատրաստում ենք հռթիռ:



Ընտրությամբ դասընթացներ
 Ընտրության  դասընթացս ընտրել եմ Գերմաներեն: Գերմաներեն կարողանում եմ վարժ կարդալ բայց դժվարանում եմ պատմելուց:





Ուսումնական պլանից դուրս(ինքնակրթությամբ, լրացուցիչ կրթությամբ)


Հայկական դիցաբանություն

Հայկական դիցաբանությունը, հին հայերի հեթանոսական կրոն է, որը պաշտոնական էր համարվում Հայաստանում մինչև 301 թվականը, երբ ընդունվեց քրիստոնեությունը։

Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ։
Հայերի աստվածաբանությունում աստվածների հայրը համարվում է Արամազդը(աշխարհի ստեղծող և բոլոր աստվածների հայր): Չնայած ըստ Ղեվոնդ Ալիշանի աստվածների հայրը եղել է Վանատուրը այլ ոչ Արամազդը:
Շատ հաճախ հայ աստվածներին համեմատում են հունական աստվածների հետ: Օրինակ՝ Արամազդին Զևսի հետ կամ Անահիտին Արտեմիսի հետ:
Հայ դիցաբանության աստվածներն են՝ Ամանոր(Նոր տարի), Անահիտ(Պտղաբերության և սիրո աստվածուհի), Արամազդ(աշխարհի ստեղծող և բոլոր աստվածների հայր), Արև կամ Արեգ(արև աստված), Աստղիկ(գեղեցկության աստվածուհի), Բարշամին(աստվածների թշնամի), Վահագն(վիշապասպան, պատերազմի և որսի աստված), Վանատուր(հյուրընկալության աստված), Գիսանե(մահացող և վերակենդանացող բնության աստված), Գրող(մահվան հոգի), Միհր(արդարության աստված), Նանե (մայրության և իմաստության աստվածուհի), Ծովինար(ջրի, ծովերի և անձրևի աստվածուհի):

Հունական դիցաբանություն

Հունական դիցաբանության մեջ համարվում է, որ աստվածների հայրԶևսը(երկնքի և կայծակի աստվածև նրա կինՀերան(մայրության աստվածուհիղեկավարում են կամակոր աստվածների ընտանիքը: Նրանց տունը՝Պանթեոնը գտնվում է Հունաստանի հյուսիսային սահմանում գտնվող Օլիմպոս լեռան վրա։

Այդ ընտանիքի անդամներն էինԱպոլոն (արևի և ճշմարտության աստված), Արտեմիս (լուսնի և որսի աստվածուհի)Աթենաս (իմաստության աստվածուհի)  ,Արես (անարդար պատերազմի աստված)Պոսեյդոն (ծովերի տիրակալ)Հերմես (գիտության աստված)Դիոնիսոս (գինեգործության աստված), Դեմետրա (հողագործության և պտղաբերության աստված)Պլուտոն (Աիդ, անդրաշխարհի և մահվան աստված) և Պերսեփոնես (պտղաբերության և մեռյալների արքայության աստվածուհի, Աիդի կին) աստվածներն ու աստվածուհիները։

Օլիմպիացիների ընտանիքը լրացնում էին բազմաթիվ տեղական աստվածային առաջացում ունեցող էակներ ինչպիսին են` սատիրները(կեսով մարդ, կեսավ այծ), ոգիները, նիմփերը, փերիներն ու մուսաները։ Հույներն այդ բոլորին կատարում էին զոհաբերություններ՝ հիմնականում կենդանիների տեսքով։


Չնայած նրան, որ աստվածներն օժտված էին քմահաճ բնավորությամբ, իսկ նրանցից ոմանք, ինչպես պատերազմի աստված Արեսն ու ծովի աստված Պոսեյդոնը, կարող էին լինել վրիժառու։ Հին հույների հավատալիքներում չկային ոչ սատանաներ և ոչ խավարի և մեղքի այլ ուժեր, որոնց սնում են մարդկանց խորքային վախերը։
Մարդու հիմնական արատ էր համարվում «ինքնաբավ հպարտությունը», որի համար սովորաբար պատիժ էր հանդիասանում աստվածների ցասումը։

Bermuda Triangle

The Bermuda Triangle, also known as The Devil’s Triangle, is a loosely defined region in the western part of the North Atlantic Ocean, where a number of aircraft and ships are said to have disappeared under mysterious circumstances. Pop-culture has attributed various disappearances to the paranormal or activity by extraterrestrial beings. In a 2013 study, the World Wide Fund for Nature identified the world’s 10 most dangerous waters for shipping, but the Bermuda Triangle was not among them.

The earliest allegation of unusual disappearances in the Bermuda area appeared in the September 17, 1950 article published in The Miami Herald by Edward Van Winkle Jones. Two years later, Fate magazine published “Sea Mystery at Our Back Door”, a short article by George Sand covering the loss of several planes and ships, including the loss of Flight 19, a group of five U.S. Navy TBM  Avenger bombers on a training mission. Sand’s article was the first to lay out the now-familiar triangular are where the losses took place. Flight 19 alone would be covered again in the April 1962 issue of American Legion magazine. In it, author Allan W. Eckert wrote that the flight leader had been heard saying, “We are entering white water, nothing seems right. We don’t know where we are, the water is green, no white.” Sand’s article was the first to suggest a supernatural element to the Flight 19 incident. In the February 1964 issue of Argosy, Vincent Gaddis’s article “The Deadly Bermuda Triangle” argued that Flight 19 and other disappearances were part of a pattern of strange events in the region. The next year, Gaddis expanded this article into a book, Invisible Horizons. 

Հայաստանը Դեպի Արևելք և Արևմուտք

Հայկական լեռնաշխարհը Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում է: Դա վերաբերում է նաև լեռնաշխարհում ապրող մարդկանց՝ և նրանց կեցությանը: Երկու հազար տարի առաջ հայ թագավորական նախարարական կամ իշխանական վերնախավը՝ երկիրը կառավարել է ելնելով բուն ազգային ավանդական կեցության հիմքերից ու ուժագծերից, ազգային կյանքի առկա իրական դրվածքից, այդ ամենը պահող-պահպանող հավատքից ունեցել է դրան այս կամ այն չափով համահունչ՝ արևելյան աշխարհի այդ կողմում առաջացած արժեքների կողմնորոշում: Ապա հայ կյանքը, հայ ազգային արժեքներն ու ավանդույթները, արհամարհել են Արևելքն և արևելյան և, կամա թե ակամա, ընտրել են զուտ արևմտյան, միշտ արիականության ու սեմականության խառնարան հանդիսացող աշխարհի այդ կողմը, և համագործակցել ծնվող-մեռնող կայսրությունների հետ, դրանցում ձևավորված անբնական աշխարհաքաղաքացիական, ապազգային ու հակաավանդական արժեքների կողմնորոշում՝ այդ ժամանակ երկիրը հազար ու մի կորուստներ է ունեցել:

Սելջուկ թուրքեր և Հայեր

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:
1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից:
Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:
Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:
Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:
Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել:

1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի: