пятница, 22 мая 2015 г.

Գազային օրենքներ

Բոյլ-Մարիոտի օրենքը՝

Տրված քանակով գազի մակրոսկոպիկական պարամետրերից (v, p, t) մեկը փոխելիս, փոխվում են նաև մյուսները:  Եթե վերը նշված պարամետրերից մեկը մնա հաստատուն, ապա մյուսների քանակական կապը կկոչվի հիմնական գազային օրենքներ: 
                                                         
Համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ջերմաստիճանում կոչվում է իզոթերմ պրոցես: Գիտնական Ռոբերտ Բոյլը ուսումնասիրել է որոշակի զանգվածով օդի ծավալի փոփոխությունը կախված ճնշումից:

Ռոբերտ Բոյլի Փորձը՝

Ռոբերտ Բոյլը վերցրեց U-աձև խողովակ, որը մասսամբ լցված է սնդիկով: Այս դիրքում ծնկի փականը բաց է՝ և ճնշումները նույնն են 2 ծնկներում: Այնուհետև փակեց մի ծունկը: A ծնկում օդի զանգվածը մնաց անփոփոխ: Իսկ երբ B ծնկում ավելացրեց սնդիկ, ապա А և B ծնկներում սնդիկը չհավասարակշռվեց, քանի որ A ծնկում ճնշումը մեծ է և գազը գտնվում է բարձր ճնշման տակ:

P = գազի ճնշում

P0 = օդի մթնոլորտային ճնշում

pgH = սնդիկի հիդրոստատիկ ճնշում


Փոփոխելով B ծնկի մեջ սնդիկի ծավալը, փոքրանում է A ծնկոիւմ գազի ծավալը:

Գազի ծավալը հակադարձ համեմատական է նրա ճնշմանը:

Տրված քանակով գազի ճնշման և ծավալի արտադրյալն իզոթերմ պրոցեսում հաստատուն է:


Գեյ-Լյուսակի Օրենքը՝



Ջերմադինամիկական համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ճնշման դեպքում կոչվում է իզոբար պրոցես:

Բազմաթիվ փորձերով Գեյ-Լյուսակը հայտնաբերել է, որ գազը 10 C

տաքացնեիս, գազի ծավալի աճի և սկզբնական ծավալի և ջերմաստիճանի արտադրյալի հարաբերությունը հաստատուն է:

որտեղ մեծությունը ծավալային ընդարձակման ջերմաստիճանային գործակիցն է և ունի ջերմաստիճանի հակադարձ չափողականություն:

Տվյալ քանակով գազի ծավալն իզոբար պրոցեսում ջերմաստիճանից

կախված փոփոխվում է գծային օրենքով:

Փորձերից ստացվել է ծավալային ընդարձակմնա գործակցի արժեքը

Համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ծավալի դեպքում կորչվում է իզոխոր պրոցես:

Գիտնական Շառլը հայտաբերեց, որ տրված քանակով գազի ճնշման հարաբերական փոփոխությունը ուղիղ համեմատական է ջերմաստիճանի փոփոխությանը:

γ(գամմա)-ն ճնշման ջերմաստիճանային գործակիցն է և հավասար է α ծավալային ընդարձակման ջերմաստիճանային գործակցին:

Մխոցում գազի մասսան և ծավալը մնում են հաստատոն,փոխվում է միայն ջերմաստիճանը:



Комментариев нет:

Отправить комментарий