Կարողություն
|
աշխատանք
|
Մայրենի խոսքի մշակույթ
|
|
Ես կարողանում
եմ
|
|
Ես կարողանում
եմ շարադրել
իմ մտքերը
և գրել
վերլուծություններ,խոսել ինչ-որ թեմայի շուրջ:
|
http://arsenkarapetyan.blogspot.com/p/blog-page_23.html
|
Գրականություն(թվարկել կարդացած ստեղծագործությունները )
|
|
Գրականությունից ես կարդացել եմ տարբեր պատմվածքներ՝
Վիլյամ Սարոյանի
<<Պինգ-պոնգ խաղացողները>>,<<Ցուրտ
օրը>> և այլն:
|
http://arsenkarapetyan.blogspot.com/p/blog-page_23.html
|
|
|
Անգլերեն
|
|
Ես կարողանում եմ գրել շարադրոթյուններ գրել, ազատ խոսել անգլերեն, թարգմանություններ անել
|
http://arsenkarapetyan.blogspot.com/p/english_30.html
|
|
|
Մաթեմատիկա
|
|
Ես կարողանում եմ դժվար խնդիրների լուժոմները հեշտ գտնել, տարբեր հաշվարկներ անել: Սկսել եմ ավելիհեշտ լուծել ֆունկցիաները:
|
http://arsenkarapetyan.blogspot.com/p/blog-page_4835.html
|
|
|
Պատմություն
|
|
Սկսել եմ ավելի հեշտ հիշել թվականները: Ոչ լիոավին գիտեմ բոլոր արքայատոհմերը:
|
http://arsenkarapetyan.blogspot.com/p/blog-page_4459.html
|
|
|
էկոլոգիա
|
|
Սկսել եմ ավելիշատ ուշադրություն դարձնել ինչ շրջապատող աշխարհին:
|
http://arsenkarapetyan.blogspot.com/p/blog-page_3320.html
|
|
|
Արվեստ
|
|
Սովորել եմ տարբեր դարաշրջանների նկարիչներին,քանդակագործներին և նրանց գործերին:
|
|
|
|
Ակումբ
|
|
Հաճախում եմ Տիեզերք ակումբ և այդ ակումբի դասերի ընթացքում սովորել եմ հռթիռաշինություն և այլն: Ներկա պահին ակումբով պատրաստում ենք հռթիռ:
|
|
|
|
Ընտրությամբ դասընթացներ
|
|
Ընտրության դասընթացս ընտրել եմ Գերմաներեն: Գերմաներեն կարողանում եմ վարժ կարդալ բայց դժվարանում եմ պատմելուց:
|
|
|
|
|
|
Ուսումնական պլանից դուրս(ինքնակրթությամբ, լրացուցիչ կրթությամբ)
|
|
|
|
суббота, 31 мая 2014 г.
Ես կարողանում եմ
Հայկական դիցաբանություն
Հայկական դիցաբանությունը, հին հայերի հեթանոսական կրոն է, որը պաշտոնական էր համարվում Հայաստանում մինչև 301 թվականը, երբ ընդունվեց քրիստոնեությունը։
Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ։
Հայերի աստվածաբանությունում աստվածների հայրը համարվում է Արամազդը(աշխարհի ստեղծող և բոլոր աստվածների հայր): Չնայած ըստ Ղեվոնդ Ալիշանի աստվածների հայրը եղել է Վանատուրը այլ ոչ Արամազդը:
Շատ հաճախ հայ աստվածներին համեմատում են հունական աստվածների հետ: Օրինակ՝ Արամազդին Զևսի հետ կամ Անահիտին Արտեմիսի հետ:
Հայ դիցաբանության աստվածներն են՝ Ամանոր(Նոր տարի), Անահիտ(Պտղաբերության և սիրո աստվածուհի), Արամազդ(աշխարհի ստեղծող և բոլոր աստվածների հայր), Արև կամ Արեգ(արև աստված), Աստղիկ(գեղեցկության աստվածուհի), Բարշամին(աստվածների թշնամի), Վահագն(վիշապասպան, պատերազմի և որսի աստված), Վանատուր(հյուրընկալության աստված), Գիսանե(մահացող և վերակենդանացող բնության աստված), Գրող(մահվան հոգի), Միհր(արդարության աստված), Նանե (մայրության և իմաստության աստվածուհի), Ծովինար(ջրի, ծովերի և անձրևի աստվածուհի):
Հունական դիցաբանություն
Հունական դիցաբանության մեջ համարվում է, որ աստվածների հայր` Զևսը(երկնքի և կայծակի աստված) և նրա կին` Հերան(մայրության աստվածուհի) ղեկավարում են կամակոր աստվածների ընտանիքը: Նրանց տունը՝Պանթեոնը գտնվում է Հունաստանի հյուսիսային սահմանում գտնվող Օլիմպոս լեռան վրա։
Այդ ընտանիքի անդամներն էին` Ապոլոն (արևի և ճշմարտության աստված), Արտեմիս (լուսնի և որսի աստվածուհի), Աթենաս (իմաստության աստվածուհի) ,Արես (անարդար պատերազմի աստված), Պոսեյդոն (ծովերի տիրակալ), Հերմես (գիտության աստված), Դիոնիսոս (գինեգործության աստված), Դեմետրա (հողագործության և պտղաբերության աստված), Պլուտոն (Աիդ, անդրաշխարհի և մահվան աստված) և Պերսեփոնես (պտղաբերության և մեռյալների արքայության աստվածուհի, Աիդի կին) աստվածներն ու աստվածուհիները։
Օլիմպիացիների ընտանիքը լրացնում էին բազմաթիվ տեղական աստվածային առաջացում ունեցող էակներ ինչպիսին են` սատիրները(կեսով մարդ, կեսավ այծ), ոգիները, նիմփերը, փերիներն ու մուսաները։ Հույներն այդ բոլորին կատարում էին զոհաբերություններ՝ հիմնականում կենդանիների տեսքով։
Չնայած նրան, որ աստվածներն օժտված էին քմահաճ բնավորությամբ, իսկ նրանցից ոմանք, ինչպես պատերազմի աստված Արեսն ու ծովի աստված Պոսեյդոնը, կարող էին լինել վրիժառու։ Հին հույների հավատալիքներում չկային ոչ սատանաներ և ոչ խավարի և մեղքի այլ ուժեր, որոնց սնում են մարդկանց խորքային վախերը։
Մարդու հիմնական արատ էր համարվում «ինքնաբավ հպարտությունը», որի համար սովորաբար պատիժ էր հանդիասանում աստվածների ցասումը։
Bermuda Triangle
The Bermuda Triangle, also known as The Devil’s Triangle, is
a loosely defined region in the western part of the North Atlantic Ocean, where
a number of aircraft and ships are said to have disappeared under mysterious
circumstances. Pop-culture has attributed various disappearances to the
paranormal or activity by extraterrestrial beings. In a 2013 study, the World
Wide Fund for Nature identified the world’s 10 most dangerous waters for
shipping, but the Bermuda Triangle was not among them.
The earliest allegation of unusual disappearances in the
Bermuda area appeared in the September 17, 1950 article published in The Miami
Herald by Edward Van Winkle Jones. Two years later, Fate magazine published “Sea
Mystery at Our Back Door”, a short article by George Sand covering the loss of
several planes and ships, including the loss of Flight 19, a group of five U.S.
Navy TBM Avenger bombers on a training
mission. Sand’s article was the first to lay out the now-familiar triangular
are where the losses took place. Flight 19 alone would be covered again in the
April 1962 issue of American Legion magazine. In it, author Allan W. Eckert
wrote that the flight leader had been heard saying, “We are entering white
water, nothing seems right. We don’t know where we are, the water is green, no
white.” Sand’s article was the first to suggest a supernatural element to the
Flight 19 incident. In the February 1964 issue of Argosy, Vincent Gaddis’s
article “The Deadly Bermuda Triangle” argued that Flight 19 and other
disappearances were part of a pattern of strange events in the region. The next
year, Gaddis expanded this article into a book, Invisible Horizons.
Հայաստանը Դեպի Արևելք և Արևմուտք
Հայկական լեռնաշխարհը
Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում է: Դա վերաբերում է նաև լեռնաշխարհում ապրող մարդկանց՝
և նրանց կեցությանը: Երկու հազար տարի առաջ հայ թագավորական նախարարական կամ իշխանական
վերնախավը՝ երկիրը կառավարել է ելնելով բուն ազգային ավանդական կեցության հիմքերից
ու ուժագծերից, ազգային կյանքի առկա իրական դրվածքից, այդ ամենը պահող-պահպանող հավատքից
ունեցել է դրան այս կամ այն չափով համահունչ՝ արևելյան աշխարհի այդ կողմում առաջացած
արժեքների կողմնորոշում: Ապա հայ կյանքը, հայ ազգային արժեքներն ու ավանդույթները,
արհամարհել են Արևելքն և արևելյան և, կամա թե ակամա, ընտրել են զուտ արևմտյան, միշտ
արիականության ու սեմականության խառնարան հանդիսացող աշխարհի այդ կողմը, և համագործակցել
ծնվող-մեռնող կայսրությունների հետ, դրանցում ձևավորված անբնական աշխարհաքաղաքացիական,
ապազգային ու հակաավանդական արժեքների կողմնորոշում՝ այդ ժամանակ երկիրը հազար ու մի
կորուստներ է ունեցել:
Սելջուկ թուրքեր և Հայեր
Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:
1047թ. սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան: Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ: Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց: Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց: Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից:
Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048թ.: Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում: Այստեղից նրանք տարածվեցին դեպի երկրի բոլոր կողմերը: Թշնամին ամենուրեք մահ ու ավերածություն սփռեց՝ չխնայելով անգամ ծերերին ու երեխաներին:
Բյուզանդական բանակն անգործության էր մատնված և սկզբում չփորձեց անգամ դիմադրել թշնամուն: Սելջուկները հարձակվեցին Կարինի մոտ գտնվող վաճառաշահ անպարիսպ Արծն քաղաքի վրա: Նրանք հրկիզեցին ու կործանեցին Արծնը, թալանեցին և գերի տարան բնակչության մեծ մասին:
Բյուզանդացիները դուրս եկան իրենց թաքստոցներից միայն այն ժամանակ, երբ սելջուկները պատրաստվում էին վերադառնալ Ատրպատական: Իրենց միացնելով հայկական ու վրացական զինուժը՝ բյուզանդացիները սելջուկներին ճակատամարտ տվեցին Բասենում: Սակայն բյուզանդական բանակը ծայրաստիճան անմիաբան էր, ուստի ծանր պարտություն կրեց:
Բյուզանդական իշխանությունները հասկացան իրենց սխալը և մի պահ սթափվեցին: Նրանք սկսեցին հայ բնակչությանը սիրաշահելու, հարկերը թեթևացնելու քաղաքականություն վարել: Սակայն հայկական զինուժն այդպես էլ չվերականգնվեց, և սելջուկ-թուրքերի օրավուր աճող ճնշմանն այլևս անհնարին դարձավ դիմագրավել:
1054թ. սելջուկ-թուրքերի երրորդ արշավանքը ղեկավարում էր նրանց սուլթան Տուղրիլը: Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները: Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ: Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից: Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի:
Подписаться на:
Сообщения (Atom)