Ես հիշում, թե ինչպես է սկսվել իմ առաջին սեպտեմբերի մեկը: Հիշում եմ, թե ինչպես ծնողներս ուղարկեցին ինձ մի «երկար ճամփորդության», որի վերջը կարծես
չերևար: Բայց այն անցավ շատ արագ: Չնկատեցի, թե ինչպես այդ «Ճամփորդությանը» նվիրեցի
տասներկու տարի: Ես տասներկու տարի սովորում եմ կրթահամալիրում:Այդ տարիների ընթացքում ես ունեցա շատ ձեռքբերումներ, գիտելքիներ,
որոնք ինձ պետք կգան իմ նպատակներիին հասնելու համար, դարձա արդար, բազմակողմանի զարգացած,
ճաշակով, կարգապահ երիտասարդ: Ինձ համար ամենակարևորը
այն է, որ դպրոցում ես ձեռք բերեցի շատ ընկերներ: Միայն իմ ընկերների շնորհիվ
է, որ այս տասներկու տարին անցավ աննկատ: Հիմա իմ համադասարանցիների շարքում կան շատերը, ում հետ ես սովորում եմ՝ սկսած առաջին դասարանից: Նրանց հետ ինձ կապել է կրթահամալիրը, ինչի համար շատ շնորհակալ
եմ: