вторник, 12 апреля 2016 г.

Ցտեսություն նախագիծ

Ես հիշում, թե ինչպես է սկսվել իմ  առաջին  սեպտեմբերի մեկը: Հիշում եմ, թե ինչպես  ծնողներս ուղարկեցին ինձ մի «երկար ճամփորդության», որի վերջը կարծես չերևար: Բայց այն անցավ շատ արագ: Չնկատեցի, թե ինչպես այդ «Ճամփորդությանը» նվիրեցի տասներկու տարի: Ես տասներկու տարի սովորում եմ կրթահամալիրում:Այդ տարիների ընթացքում ես ունեցա շատ ձեռքբերումներ, գիտելքիներ, որոնք ինձ պետք կգան իմ նպատակներիին հասնելու համար, դարձա արդար, բազմակողմանի զարգացած, ճաշակով, կարգապահ երիտասարդ: Ինձ համար ամենակարևորը  այն է, որ դպրոցում ես ձեռք բերեցի շատ ընկերներ: Միայն իմ ընկերների շնորհիվ է, որ այս տասներկու տարին անցավ աննկատ: Հիմա իմ համադասարանցիների շարքում  կան շատերը, ում հետ ես սովորում եմ՝ սկսած առաջին դասարանից:  Նրանց հետ ինձ կապել է կրթահամալիրը, ինչի համար շատ շնորհակալ եմ:  

Комментариев нет:

Отправить комментарий