вторник, 13 января 2015 г.

Աղետներ

1. Հրաբուխը երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ է ժայթքում լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։


2. Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ: Շատ հազվադեպ է լինում երբ հրաբխի առաջացման պատճառ է դառնում մարդը, շատ հաճախ հրաբուխը առաջանում է երկրաշարժերի հետևանքով:

3. Հրաբուխի ժայթքումը բացասաբար է ազդում բնական միջավայրի վրա, քանի որ լավան ոչնչացնում է բույսերը, մարդկանց ապրելավայրը, և աղտոտում օզոնային շերտը, քանի որ մեծ քանակությամբ ածխածին է դուրս մղում ժայթքման ընթացքում:


4. Հնարավոր չէ պայքարել հրաբխի դեմ, քանի որ մարդիկ չեն կարող կանխատեսել թե երբ և որտեղ կլինի հրաբխի ժայթքում, չնայած հնարավոր է լավայի մեծ արտահոսքի ժամանակ մեծ քանակությամբ ջուր լցնել նրա վրա՝ հիմնականում դա արվում է ինքնաթիռների և ուղղաթիռների, որպեսզի կանգնեցնեն լավայի առաջընթացը դեպի այլ բնակավայրեր:



Էկոհամակարգերի հիմնախնդիրները

1.      Էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշներից մեկը դա համակարգերի փոխկապակցվածությունն է: Ամեն համակարգ բաղկացած է տարբեր բաղադրիչներից՝ նյութերից (օրգանական, անօրգանական), կենդանական և բուսական աշխարհից և այլն: Փոխկապակցվածության իմաստն այն է, որ համակարգի բաղադրիչների պակասությունից ամբողջ համակարգը կարող է քանդվել:

2.      Մեզ շրջապատում են՝ անտառներ, գետեր, լճեր, անապատներ: Սրանք էկոհամակարգերի մի քանի տեսակներն են: Այդ համակարգերից յուրաքանչյուրը ունի իր առանձնահատկությունը:

3.      Էկոհամակարգի ոչնչացման վտանգը միշտ եղել է մարդը: Նրանք կտրում են անտառներ, չորացնում գետեր և լճեր, սպանում կենդանիներ և ոչնչացնում գյուղատնտեսական հողահանդակների հարյուրավոր հեկտարներ:


4.      Բոլոր էկոհամակարգերի գործունեության հիմքը եղել է էներգիան: Էներգիայի պակասությունը կնպաստի այդ համակարգի ոչնչացմանը և դա իր հետ կբերի շատ վատ հետևանքներ: 

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

1.       Մենք ապրում ենք աղտոտված միջավայրում: Այն աղտոտվում է տարբեր պատճառներով, և հիմնական պատճառը դա մարդու անտարբեր վերաբերմունքն է միջավայրի նկատմամբ: Մարդիկ գցում են աղբը աղբի ոչ համապատասխան տեղերում: Աղտոտվածությունը լինում է նաև ֆիզիկական, ձայնային, կենսաբանական և այլն:

2.       Շրջակա միջավայրի աղտոտումից կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ: Օրինակ՝ ճառագայթումից (հատկապես գամմա ճառագայթումից) կարող են առաջանալ գենետիկական խնդիրներ, ծանր մետաղների պատճառով կարող է առաջանալ քաղցկեղ:


3.       Շրջակա միջավայրի վերահսկողությունը կոչվում է մոնիթորինգ: Բնական միջավայրի մոնիթորինգը մի համակարգ է, որի գլխավոր խնդիրը բնական միջավայրի վիճակի և դրա մարդածին փոփոխությունների դիտարկումը, գնահատումը ու վերահսկում է՝ ռացիոնալ բնաօգտագործում և բնապահպանության ապահավելու նպատակով:

4.       Ես բնական միջավայրը մաքուր պահելու համար  խնամքով եմ վերաբերվում նրան՝ քիչ եմ աղտոտում այն:








вторник, 11 ноября 2014 г.

Զիգմունդ Ֆրեյդ

Դաստիարակող կարող է դառնալ միայն նա, ով կարողանում է մտնել երեխաների հոգու մեջ, իսկ մենք մեծահասակ ենք, մենք չենք հասկանում երեխաներին, քանի որ մենք բացի մեր մանկությունից ոչինչ չենք հասկանում: 

Ես համաձայն եմ այս մտքի հետ, քանի որ ես չեմ կարողանում հասկանալ ժամանակակից երեխաներին: Ժամանակակից երեխաները ապրում են նոր դարում նրանց մոտ կա ավելիշատ բան քան մենք ունեինք մեր ժամանակ դրա համար նրանք իրենց մտքին են և մեզ դժվար է հասկանալ նրանց: