суббота, 31 мая 2014 г.

Մոնղոլներ և Հայեր

Զաքարե և Իվանե եղբայրներին չհաջողվեց վերջնական ավարտին հասցնել Հայաստանի ազատագրության գործը: Ուժեղ հակառակորդները՝ Հայաստանի հարավում Այուբյանները, իսկ արևմուտքում Իկոնիայի սելջուկները, կասեցրին Զաքարյանների հետագա առաջխաղացումը:
Հայաստանի ազատագրված շրջանները դժբախտաբար Զաքարյան եղբայրների օրոք չվերածվեցին անկախ հայկական պետության և մաս կազմեցին Վրացական թագավորության: Առանձին-առանձին գործող իշխանությունները թույլ էին և ի վիճակի չէին պաշտպանելու իրենց սահմանները թշնամիների ներխուժումներից: Քոչվոր ժողովուրդների ճնշմանը դիմագրավելու մեծ հնարավորություններ չուներ նաև Վրաստանը, որը կորցրել էր երբեմնի հզորությունը: Ուստի քաղաքական թատերաբեմում հայտնված մոնղոլները, մեկը մյուսի հետևից գրավելով բազմաթիվ երկրներ, շուտով սպառնացին Հայաստանին:
Մոնղոլական ցեղերը, որոնք հայտնի էին նաև թաթար անվանումով, անհիշելի ժամանակներից բնակվում էին Սիբիրի և Չինաստանի միջև ընկած ընդարձակ տափաստաններում: Քոչվորական այդ ցեղերը XIII դ. սկզբին Չինգիզ խանի կողմից միավորվեցին մեկ պետության մեջ: Նրա գլխավորությամբ մոնղոլական հորդաները հարձակման անցան և կարճ ժամանակամիջոցում վիթխարի տարածքներ նվաճեցին: Գրավելով սահմանակից երկրները՝ նրանք ամենուրեք ավերածություն էին սփռում, կոտորում բնակչությանը: Պատմիչներն ահ ու սարսափով են հիշում մոնղոլների չարագործությունները:

1220թ. 20-հազարանոց մոնղոլական առաջապահ հեծյալ բանակը մտավ Հայաստան: Մոնղոլներն արդեն մոտենում էին վրաց մայրաքաղաք Տփղիսի (Թիֆլիսի) մատույցներին, երբ նրանց դեմ ելան հայ-վրացական զորքերը՝ վրաց թագավոր Գեորգի Լաշայի և Իվանե աթաբեկի գլխավորությամբ: Դարան մտած մոնղոլական զորամասը ճակատամարտի թեժ պահին հարվածեց թիկունքից և վճռեց մարտի ելքը: Մոնղոլները շրջապատեցին հայ-վրացական բանակը և հաղթանակ տարան: Մոնղոլական զորքը շուտով հեռացավ և, վերադառնալով հայրենիք, հարուստ տեղեկություններ հաղորդեց Չինգիզ խանին այն երկրների մասին, որ պատրաստվում էին նվաճել մոնղոլները:

понедельник, 26 мая 2014 г.

Մարոն

<<Մարոն>> պոեմի մեջ խոսվում էր հին ժամանակների ամուսնության մասին: Որտեղ փոքր աղջկան ամուսնացնում էին իրենից մեծ մարդու հետ: Առաջ այդպիսի ամուսնությունները նորմալ էին համարվում և ոչ ոք չէր զարմանում, եթե ամուսինը շատ մեծ է կնոջից: Ես այդպիսի ամուսնություններին դեմ եմ, որովհետև ես դրանք նմանեցնում եմ մանկապղծության հետ: Իմ կարծիքով ամենաճիշտ տարիքային տարբերությունը տղամարդու և կնոջ մեջ պետք է լինի 3-5 տարի: Իմ կարծիքով հին ժամանակներում մարդիկ մտածում էին, որ ջահել աղջկա հետ ամուսնանալուց նա ամուսնուն կպահի մինչև կյանքի վերջ: Բացի դրանից առաջ աղջկան մեծ ուշադրություն չէին դարձնում և միակ բանը, որ նա պետք է աներ եղել երեխա բերելը և տունը խնամելը: Հիմա աղջիկը ընդունվում է, որպես ընկեր, սիրուհի, կին: Բայց ամեն դեպքում տղամարդու ծնողները մեծ ուշադրություն են դարձնում թե ինչպիսին է աղջիկը բնավորությամբ, տնտեսապահությամբ: Նույն բանը անում կնոջ ծնողները՛ նրանք նայում են լավն է տղան, կարող է տունը և ընտանիքը պահել:












Նավզիկե

<<Նավզիկե >> բանաստեղծության մեջ Չարենցը նկարագրում է իր պատկերացումների իդեալական կնոջը:

Մերթ աղջկա նման, մերթ մանկական տեսքով, մերթ որպես կին, մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո: Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան, մերթ միկենյան կավե մի վազ, մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած, մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ, մերթ` որպես էգ մի օձ:

Այդպիսի կնոջը պատկերացնելը շատ հեշտ է, բայց գտնելը դժվար է: Այդպիսի կնոջը պետք է հիշել և երբեք չմոռանալ: Այդպիսի կնոջ համար կարելի անել ամեն-ինչ, որպեսզի նա լինի քոնը: Բացի դրանից Չարենցը շատ քիչ պատմում է նրա բնավորության մասին: Նա համեմատում է այդ կնոջը Մանոն Լեսկոյի և օձի հետ, այսինքն կինը կարող է լինել խորամանակ կամ ագահ: Դրանից հետևում է, որ միայն տեսքին ուշադրություն պետք չէ դարձնել, պետք է նաև ուշադրություն դարձնել մարդու բնավորությանը:















Final Test

Arsen Karapetyan 103
Final Test

I
1) B
2) A
3) C
4) A
5) A

II
1) Variety
2) Possibly
3) Look
4) Dwellers
5) Animals

III
41)1,3
42)1,2,5
43)1,2,4
44)3,4
45)2,3,5

IV
20.
A) 4
B) 5
C) 3
D) 1

V
21.
A) 2
B) 1
C) 3
D) 5

22.
A) 5
B) 1
C) 4
D) 2

23.
A) 4
B) 1
C) 3
D) 2

VI
42.
A) 3
B) 4
C) 5
D) 2

43.
A) 3
B) 4
C) 6
D) 5

44.
A) 5
B) 3
C) 1
D) 4