пятница, 22 мая 2015 г.

Գազային օրենքներ

Բոյլ-Մարիոտի օրենքը՝

Տրված քանակով գազի մակրոսկոպիկական պարամետրերից (v, p, t) մեկը փոխելիս, փոխվում են նաև մյուսները:  Եթե վերը նշված պարամետրերից մեկը մնա հաստատուն, ապա մյուսների քանակական կապը կկոչվի հիմնական գազային օրենքներ: 
                                                         
Համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ջերմաստիճանում կոչվում է իզոթերմ պրոցես: Գիտնական Ռոբերտ Բոյլը ուսումնասիրել է որոշակի զանգվածով օդի ծավալի փոփոխությունը կախված ճնշումից:

Ռոբերտ Բոյլի Փորձը՝

Ռոբերտ Բոյլը վերցրեց U-աձև խողովակ, որը մասսամբ լցված է սնդիկով: Այս դիրքում ծնկի փականը բաց է՝ և ճնշումները նույնն են 2 ծնկներում: Այնուհետև փակեց մի ծունկը: A ծնկում օդի զանգվածը մնաց անփոփոխ: Իսկ երբ B ծնկում ավելացրեց սնդիկ, ապա А և B ծնկներում սնդիկը չհավասարակշռվեց, քանի որ A ծնկում ճնշումը մեծ է և գազը գտնվում է բարձր ճնշման տակ:

P = գազի ճնշում

P0 = օդի մթնոլորտային ճնշում

pgH = սնդիկի հիդրոստատիկ ճնշում


Փոփոխելով B ծնկի մեջ սնդիկի ծավալը, փոքրանում է A ծնկոիւմ գազի ծավալը:

Գազի ծավալը հակադարձ համեմատական է նրա ճնշմանը:

Տրված քանակով գազի ճնշման և ծավալի արտադրյալն իզոթերմ պրոցեսում հաստատուն է:


Գեյ-Լյուսակի Օրենքը՝



Ջերմադինամիկական համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ճնշման դեպքում կոչվում է իզոբար պրոցես:

Բազմաթիվ փորձերով Գեյ-Լյուսակը հայտնաբերել է, որ գազը 10 C

տաքացնեիս, գազի ծավալի աճի և սկզբնական ծավալի և ջերմաստիճանի արտադրյալի հարաբերությունը հաստատուն է:

որտեղ մեծությունը ծավալային ընդարձակման ջերմաստիճանային գործակիցն է և ունի ջերմաստիճանի հակադարձ չափողականություն:

Տվյալ քանակով գազի ծավալն իզոբար պրոցեսում ջերմաստիճանից

կախված փոփոխվում է գծային օրենքով:

Փորձերից ստացվել է ծավալային ընդարձակմնա գործակցի արժեքը

Համակարգի վիճակի փոփոխությունը հաստատուն ծավալի դեպքում կորչվում է իզոխոր պրոցես:

Գիտնական Շառլը հայտաբերեց, որ տրված քանակով գազի ճնշման հարաբերական փոփոխությունը ուղիղ համեմատական է ջերմաստիճանի փոփոխությանը:

γ(գամմա)-ն ճնշման ջերմաստիճանային գործակիցն է և հավասար է α ծավալային ընդարձակման ջերմաստիճանային գործակցին:

Մխոցում գազի մասսան և ծավալը մնում են հաստատոն,փոխվում է միայն ջերմաստիճանը:



Մոլեկուլային կինետիկ տեսություն

Մոլեկուլային-կինետիկ տեսություն՝

Մոլեկուլային-կինետիկ տեսությունը մակրոսկոպական մարմինների ջերմային հատկությունները բացատրում է՝ հիմնվելով այն պատկերացումների վրա, որ բոլոր մարմինները կազմված են ատոմներից և մոլեկուլներից՝ որոնք կատարում էին անկանոն (քաոսային կամ ջերմային) շարժում: Այս տեսության խնդիրը մակրոսկոպական համակարգի ֆիզիկական հատկությունները բացատրելն է և համակարգի բնութագրերը հաշվարկելը՝ դրանք արտահայտելով համակարգի մասնիկների բնութագրերի և նրանց շարժման առանձնահատկություններով:

Մոլեկուլային-Կինետիկ Տեսության Հիմնադրույթները՝

Նյութի կառուցվածքի մոլեկուլային-կինետիկ տեսության հիմքում ընկած են հետևյալ երեք դրույթները՝
1 Նյութը կազմված է մասնիկներից՝ ատոմներից և մոլեկուլներից.
2 Ատոմները և մոլեկուլներն անընդհատ, քաոսային շարժման մեջ են.
3 Նյութի մասնիկները փոխազդում են իրար հետ.

Բրոունյան Շարժում՝

Բրոունյան շարժումը մոլեկուլների գոյության և նրանց քաոսային շարժման ամենահամոզիչ ապացույցներից մեկն է:

Այդ Փորձը առաջին անգամ կատարել է Ռոբերտ Բրոունը 1827 թվականին: Նա Մանրադիտակով ուսումնասիրելով ջրի կաթիլը ուշադրություն է դարձրել դրա մեջ լողացող գետնամուշկի սերմերի անկանուն, երբեք չդադարող շարժմանը:                                  
Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ուժգնանում է բրոունյան շարժումը: Բրոունյան մասնիկի՝ հաջորդական դիրքերը միացնող բեկյալը դառնում է ավելի խճճված և անկանոն: Բրոունյան շարժման մոլեկուլային-կինետիկ տեսությունը ստեղծել են Ալբերտ Էյնշտեյնը (1905 թ.)  և Մարիան Սմոլուխովսկին (1906թ.) Իսկ այն փորձով հաստատել է ժան Պեռենը:

Դիֆուզիան Գազերում, Հեղուկներում և Պինդ Մարմիններում՝

Մոլեկուլների և ատոմների երբեք չդադարող քաոսային շարժման համոզիչ ապացույցներից մեկն էլ դիֆուզիայի երևույթն է, երբ տարբեր նյութեր ինքնաբերաբար միախառնվում են:

Դիֆուզիան Հեղուներում՝

Եթե ջրով լցված բաժակի մեջ զգուշությամբ կաթեցնենք սննդային ներկանյութի մի կաթիլ , ապա կտեսնենք , որ ջուրն աստիճանաբար ներկվում է(Այս պրոցեսը կտեվի ժամեր կամ օրեր):

Դիֆուզիան Գազերում՝

Դիֆուզիան գազերում կատարվում է զգալիորեն ավելի արագ քան հեղուկներում: Եթե ապակե գլանիմեջ կաթեցնենք բրոմի մի քանի կաթիլ և գլանն արագ փակենք, ապա կտեսնենք, որ գլանում օդն աստիճանաբար կլցվի բրոմի շագանակագույն գոլորշիով:

Դիֆուզիան Պինդ Մարմիններում՝

Դիֆուզիայի երևույթը կատարվում է նաև պինդ մարմինների միջև, սակայն սենյակային ջերմաստիճաններում այն ընթանում է չափազանց դանդաղ: 20օC-ում իրար կիպ սեղմված կապարի և ոսկու թիթեղների միջև 4 տարվա ընթացքում առաջացել էր ընդամենը 5մմ հաստությամբ անցումային շերտ:

Մոլեկուլների փախազդեցություն՝


Ատոմների և մոլեկուլների փոխազդեցության ուժերի գոյության ամենահամոզիչ ապացույցը հեղուկ և պինդ մարմինների գոյությունն է: Եթե մարմնի մոլեկուլներն իրար չձգեին որոշակի ուժերով, ապա բոլոր նյութերը, անկախ ֆիզիկական պայմաններից, կլինեին միայն գազային վիճակում: Ձգողության ուժերի շնորհիվ է, որ մոլեկուլները «կապվում» են միմյանց հետ՝ առաջացնելով հեղուկ և պինդ մարմիններ:
                                                                                   
Ատոմը կազմված է դրական լիցք ունեցող միջուկից և բացասական լիցք ունեցող էլեկտրոններից և էլեկտրաչեզոք է: Սակայն Էլեկտրաչեզոք ատոմների փոխազդեցության ուժերը պայմանավորված են հարևան ատոմների էլեկտրոնների և միջուկների էլեկտրամագիսական փոխազդեցությամբ: Մի ատոմի էլեկտրոնների և մյուս ատոմի միջուկի միջև գործում են ձգողության ուժեր, իսկ երկու ատոմների էլեկտրոնները, ինչպես նաև ատոմային միջուկներն իրար վանում են: Արդյունքում ատոմների միջև փոխազդեցության ուժերի համազորը՝ մոլեկուլային ուժը, կարող է լինել ինչպես ձգողական, այնպես էլ՝ վանողական:

Բնապահպանում

1
Հայսատանի Հանրապետությունը լեռնային երկիր է, քանի որ ՀՀ տարածքի ավելի քան 80%-ը գտնվում է ծովի մակերևույթից ավելի քան 1500 մետր բարձրության վրա: Հայաստանի Հանրապետության աշխարահագրական դիրքը առանձնահատուկ է այն բանով, որ այն ծովերից բավականին հեռու է: Հայաստանին ամենամոտ ծովը Սև ծովն է (167կմ), հաջորդը Կասպից Ծովը (230կմ): Այդ փաստը բնակլիմայական պայմանների վրա թողնում է բացասական ազդեցություն: Հանրապետության տարածքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը + 42 աստիճան է, այն գրանցվել է Արարատյան դաշտում: Հարապետության տարածքում երբևէ գրանցված ամենացածր ջերմաստիճանը կամ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -46 աստիճան է, որը գրանցվել է Շիրակի մարզի Պաղակն բնակավայրում:

2
ՀՀ-ում բնօգտագործումը տեղի է ունենում ռացիոնալ ձևով, ինչը բերում է մեծ վնասների: Սրանից hետևում է, որ բնությունը պետք օգտագործել այնպես, որ հնարավորինս չափով քիչ վնաս հասցվի բնությանը: Մարդկությունն իր առաջացման սկզբից ազդել է շրջակա բնական միջավայրի վրա` վնասելով այն: Այդ փոփոխությունները ժամանակի ընթացքում և տարածական կտրվածքով զարգացել են որակապես և քանակապես ու դարձել ավելի ինտենսիվ:

3
ՀՀ-ում կան բազմազան բնական ռեսուրսներ, որոնցից են՝ ածուխ, ոսկի, երկաթ, մոլիբդեն, ցինկ, արծաթ, կապար: Հայաստանում կան 465 հանքավայրեր, 196-ը շահագործվում է,15-ը նախապատրաստվում, 248-ը պահուստային է, 6 հանքավայր գտնվում է մանրակրկիտ հետախուզման փուլում: Հայաստանը նաև հարուստ է քաղցրահամ ջրերի պաշարով: Հայաստանում գտնվող ամենամեծ լիճ` Սևանը տարածաշրջանում իր մեծությամբ երրորդ լիճն է և զբաղեցնում է 1230 կմ2 տարածք:

4
Ռեսուսների օգտագործումը ՀՀ-ում թողնում են վատ հետևանքներ: Այդ ամենի օգտագործման հետևանքով առաջանում են պոչամբարներ: ՀՀ-ում պոչամբարները հիմնականում փակ չեն, և գտնվում են ոչ ճիշտ տեղում և բնակեցված վայրերից ոչ ճիշտ հեռավորության վրա: Այդ ամենի արդյունքով տվյալ տարածքում չի զարգանում գյուղատնտեսությունը, քանի որ ոչ մաքուր մթնոլորտում չի կարող աճել ոչ մի բույս:

5

1990-ական թվականների իշխանությունների կողմից Հայաստանի տնտեսության կործանման հետևանքով այժմ տնտեսության վերականգնումը շատ դժվար և թանկ կլինի: Թանկ կլինի այն առումով որ 2,3 մլրդ դոլլոր բյուջե ունեցող հայաստանը իրեն չի կարող նման ճոխություն թույլ տալ: 

ՀՀ էներգետիկա



1
Հայաստանի Հանրապետության էներգետիկան ունի երկրի համար մեծ նշանակություն: Հայաստանի Հանրապետության էներգետիկական ոլորտը մեծ ժառանգություն է ստացել Սովետական Միությունից, բայց անկախացումից հետո բազմաթիվ պետական, արդյունաբերական ենթակառուցվածքների վաճառումից էներգետիկան մեծ կորուստ կրեց:

2
ՀՀ-ում էներգիան ստանում են տարբեր աղբյուրներով: ՀՀ-ի էներգիայի ամենամեծ աղբյուրը դա Մեծամորի ատոմակայանն է: Այն ապահովում է երկրի էներգիայի 40%-ը: ՀՀ-ում գործում են Երևանի ՋԵԿ-ը և Հրազդանի ՋԵԿ-ը, որոնք ապահովում են էներգիայի մոտ 42%-ը: ՋԷԿ-երը  ապահովում են ՀՀ էներգիայի մոտ 30%-ը:

3
Մեզ շրջապատող միջավայրի վրա ամենաքիչ ազդեցությունը թողնում են այլընտրանքային էներգիայի աղբյուրները (արև, ջուր, քամի): ՋԷԿ-երի օգտագործած վառելիքի մի մասը վերածվում է թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր գազերի: ՋԷԿ-էրը անընդհատ ավելացնում են ածխածնի քանակը: ՋԷԿ-երը հանդիսանում են թթվածնի սպառման խոշոր աղբյուր: ՋԷԿ-երում աշխատանքային պրոցեսի ժամանակ հսկայական քանակությամբ ջուր է օգտագործվում սարքավորումների հովացման նպատակով:


4
ՀՀ-ում այլընտրանքային էներգիան ունի հիմնական երկու ճյուղեր: Ճյուղերից մեկը դա արևային էներգիայի ստացումն է, բայց հաշվի առնելով Հայաստանի կլիմայական պայմանները կարող ենք ասել որ Հայաստանում արևային էներգիա ստանալը էֆեկտիվ չի լինի: Մյուս հիմնական ճյուղը դա ՀԷԿ-երի կառուցումն ու շահագործումն է: Մենք կարող ենք ասել, որ ուրիշ էներգիայի աղբյուրների(ՋԷԿ) հետ համեմատած մենք հաջող գործոնեություն ենք ծավալում: Այսօր Հայաստանում կան 140-ից ավել ՀԷԿ-էր